Արգենտինայում բացվել է ավանդական կառնավալը
Արգենտինայի մայրաքաղաքը երաժշտությամբ և պարերով է լցրել շաբաթ օրը բացված ամենամյա կառնավալը: Մինչև փետրվարի վերջը տասնյակ գեղարվեստական խմբեր ամեն հանգստյան օրերին ելույթ կունենան Բուենոս Այրեսի փողոցներում, գրում է ТАСС-ը: Կառնավալի ելույթների համար խմբերը, որոնցում սովորաբար միավորվում են մի թաղամասի բնակիչները, մի ամբողջ տարի անցկացնում են պատրաստությունների մեջ: Մասնակիցներից մեծ ջանքեր է պահանջվում անգամ կոստյումների պատրաստման համար: Առաջին անգամ նման կառնավալ Բուենոս Այրեսում անցկացվել է 1869 թվականին:
