Թրամփի Ամերիկան. Կանայք ընդդեմ Թրամփի ու Պուտինի հույսերը

Մենք կհզորացնենք հին դաշինքները և կկազմենք նոր դաշինքներ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնելով պաշտոնը, որից հետո նա հանդես եկավ ելույթով, որում նա նշեց, որ` մարտահրավերների առջև կկանգնեն, դժվարություններ կհաղթահարեն. «Այսօր մենք ոչ միայն մի վարչակարգից մյուսը, կամ մի կուսակցությունից մյուսն ենք փոխանցում իշխանությունը, այլ նաև իշխանությունը տեղափոխում ենք Վաշինգթոնի և վերադարձնում ենք այն ձեզ՝ ամերիկյան ժողովրդին: Շատ երկար ժամանակ մեր պետության մայրաքաղաքում մարդկանց փոքրաթիվ մի խումբ քաղել է կառավարության պարգևներ, մինչ ժողովուրդը հոգացել է ծախսերի մասին: Վաշինգտոնը ծաղկել է, բայց մարդիկ չեն օգտվել այդ հարստությունից: Քաղաքական գործիչները բարգավաճել են, բայց աշխատատեղերը թափուր են մնացել, գործարարներն էլ փակվել են: Էսթաբլիշմենթը պաշտպանել է իրեն, բայց ոչ մեր երկրի քաղաքացիներին: Նրանց հաղթանակները ձեր հաղթանակները չեն եղել, նրանց նվաճումները ձեր նվաճումները չեն եղել, և մինչ նրանք տոնում էին մեր երկրի մայրաքաղաքում, ողջ երկրով մեկ գոյատևման համար պայքարող ընտանիքները տոնելու քիչ բան ունեին: Այդ ամենը կփոխվի՝ հենց այստեղ և հենց հիմա, որովհետև այս պահը ձեր պահն է, այն ձեզ է պատկանում: Այն պատկանում է այստեղ հավաքվածներին և բոլոր այն մարդկանց, որ դիտում են սա ողջ Ամերիկայով մեկ: Սա ձեր օրն է, սա ձեր տոնն է: Եվ սա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ձեր երկիրն է»: Այնուհետև Թրամփը հավելեց. «Մենք տրիլիոններ ենք վատնել արտասահմանում, երբ Ամերիկայի ենթակառուցվածքները շարքից դուրս էին գալիս և ժանգոտում: Մենք այլ երկրները դարձրել ենք հարուստ, երբ հարստությունը, հզորությունը, վստահությունը մեր երկրի հանդեպ հորիզոնից անհետացել է: Մեկը մյուսի հետևից փակվել են գործարաններ, տնտեսությունը տեղափոխվել է այլ երկրներ, և չեն մտածել լուսանցք մղված միլիոնավոր ամերիկացի բանվորների մասին: Միջին դասի հարստությունը թալանվել է, դուրս է հանվել և բաժանվել ամբողջ աշխարհով մեկ: Բայց սա այլևս անցյալ է, հիմա մենք դեպի ապագա ենք նայում: Այս պահից սկսյալ այս երկիրը ղեկավարվելու է նոր տեսլականով: Այս պահից սկսյալ կլինի «Նախ Ամերիկան»: Ցանկացած որոշում, որն առնչվելու է առևտրի, հարկերի, ներգաղթի, արտաքին հարաբերությունների հարցերին, ընդունվելու է հանուն ամերիկացի բանվորների և ամերիկացիների ընտանիքների: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սահմանները ավերիչ ազդեցությունից, որը գործում են մեր ապրանքն իրենց մոտ արտադրող օտար երկրները, քանի որ այդ արտադրանքի ներմուծումը ավերում է մեր տնտեսությունը, գողանում է մեր աշխատատեղերը: Այդ պաշտպանությունը կհանգեցնի հզորացման և բարգավաճման: Ես իմ ամբողջ կարողությամբ պայքարելու եմ ձեր համար, ես ձեզ երբեք փորձանքի մեջ չեմ թողնի, չեմ լքի: Ամերիկան կսկսի նորից հաղթել, տանել այնպիսի հաղթանակներ, որոնք երբևէ չեն եղել: Մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը, մենք հետ կբերենք մեր սահմանները, մենք հետ կբերենք մեր հարստությունը: Մենք կկառուցենք նոր ճանապարհներ, նոր կամուրջներ, նոր օդակայաններ, թունելներ, երկաթուղի այս հրաշալի ազգի համար: Մենք մեր մարդկանց կազատենք սոցիալական նպաստների ճիրաններից և կվերադարձնենք աշխատանքի՝ վերակառուցելու մեր երկիրը ամերիկացիների ձեռքերով և ամերիկացիների աշխատանքով: Մենք հետևելու ենք երկու պարզ օրենքի՝ գնիր ամերիկյանը և աշխատանք տուր ամերիկացուն: Մենք բարեկամության կձգտենք աշխարհի ազգերի հետ, բայց դա կանենք, գիտակցելով, որ ցանկացած ազգ ունի նախևառաջ իր շահը հետապնդելու իրավունք: Մենք չենք ուզում մեր ապրելակերպը պարտադրել ուրիշներին, փոխարենը մենք ուզում ենք, որ այն փայլի և դառնա ուրիշների համար օրինակ: Մենք կհզորացնենք հին դաշինքները և կկազմենք նոր դաշինքներ և կմիավորենք քաղաքակիրթ աշխարհն ընդդեմ արմատական իսլամական ահաբեկչության: Մենք ահաբեկչությունն ամբողջությամբ կջնջենք երկրի երեսից»: «Կանանց երթեր» ընդդեմ Թրամփի` ամբողջ աշխարհում Հունվարի 21-ին Վաշինգտոնում և աշխարհի տարբեր քաղաքներում հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել «Կանանց երթի»՝ իրենց բողոքը հայտնելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփի դեմ։ Վաշինգտոնում բողոքի ակցիայի մասնակիցները կրում էին բաց վարդագույն գլխարկներ։ «Կանանց երթի» մասնակիցներից մեկը հայտարարել է, որ փողոց է դուրս եկել մինչը 500,000 ցուցարար, թեև ցուցարարների իրական թվի մասին անկախ աղբյուրներից տվյալներ առայժմ չկան։ Երթը ընթացել է ոստիկանության և անվտանգության ծառայությունների ուղեկցությամբ և ընդհուպ մոտեցել Սպիտակ տանը հարող տարածքին, սակայն ոստիկանները մետաղե արգելապատնեշների միջոցով կասեցրել են հետագա առաջխաղացումը մինչև նախագահական նստավայր։ Ի՞նչ սպասել նախագահ Թրամփից Ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր փոփոխություններին են անդրադարձել նաև ռուսաստանյան փորձագետները: «Կարնեգի»-ի մոսկովյան կենտրոնի ղեկավար Դմիտրի Տրենինի կարծիքով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը միջազգային հարաբերություններում առաջնորդվելու է ազգային շահերով, այլ ոչ թե գաղափարախոսությամբ: «Սա ԱՄՆ-ի կառավարության որակապես այլ կազմ է, համեմատած վերջին երկու տասնամյակներում եղածների հետ: Այս մարդիկ, իմ կարծիքով, ելնում են շահերի բավականին պարզ սկզբունքներից, այլ ոչ թե գաղափարախոսական, հայեցակարգային մոտեցումներից»: Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովն էլ նշել է՝ «Այնտեղ, որտեղ մենք կարող ենք տարանջատել մեր շահերը՝ հակասությունների մեջ չմտնելով, մեզ համար ավելի հեշտ կլինի: Իսկ այնտեղ, որտեղ հակասություններ կառաջանան, նրանք զիջումների չեն գնա, այլ շատ կոշտ կերպով կպաշտպանեն իրենց դիրքորոշումները, ընդ որում՝ ուժի դիրքերից»: Ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարերին են անդրադարձել նաև եվրոպացի գործիչները: Մասնավորապես, Գերմանիայի կառավարությունում ռուս-գերմանական միջհամայնքային համագործակցության համակարգող, խորհրդարանի պատգամավոր Գերնոտ Էրլերը գերմանական մամուլում հրապարակված մի հարցազրույցում ասել է, թե Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն մուտք գործելով հնարավորություն է ստեղծվում՝ լիցքաթափել հարաբերությունները Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Նա նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ահաբեկչության՝ մասնավորապես, Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Միաժամանակ, Էրլերն ընդգծել է՝ Թրամփի հայտարարությունը միջուկային զինանոցի կրճատման դեպքում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման մասին, խնդրահարույց է: «Դա կլինի բիզնեսի և քաղաքականության շատ վիճելի խառնուրդ»,- ասել է գերմանացի խորհրդարանականը, հավելելով՝ դրանով Թրամփը հարցականի տակ կդնի կոնսենսուսն այն պնդման շուրջ, որ պատժամիջոցները Ուկրաինայում Ռուսաստանի կատարած գործողությունների պատասխանն են: Թրամփն ու ռուսական մաֆիան Anonymous ցանցահենների միջազգային խմբավորումն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին սպառնացել է, որ նա «կզղջա առաջիկա 4 տարիների համար»։ Anonymous-ը հայտարարել է, որ Թրամփը կապված է եղել կազմակերպված հանցավոր ռուսական խմբավորումների ներկայացուցիչների հետ և սպառնացել է տվյալներ հրապարակել։ «Դոնալդ Թրա՛մփ , դու անձամբ և ֆինանսապես կապված ես ռուսական մաֆիայի, երեխաների թրաֆիքինգի և անձանց հետ, որոնք փողեր են լվանում»,-ասվում է ցանցահենների հայտարարության մեջ, որը մեջբերում է Huffington Post-ը։ Խմբավորումը նաև ակնարկել է, որ իրեն քիչ է հուզում Դեմոկրատական կուսակցության հայտարարությունները Թրամփի մասին, քանի որ միլիարդատերը «ներգրավված է շատ ավելի լուրջ գործերի մեջ»։ Anonymous-ը չի հստակեցնում՝ ինչի մասին է խոսքը։ Թերթի փոխանցմամբ՝ ցանցահենները հրապարակել են նաև Թրամփի անձնական հեռախոսահամարը և սոցիալական ապահովագրության քարտի համար։ Մոսկվան անհամբերությամբ սպասում է Թրամփի հետ հանդիպմանը Թրամփի պաշտոնի ստանձնումից հետո թիվ մեկ ինտրիգը շարունակում են մնալ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները: Մոսկվան չի թաքցնում որոշակի դրական հույսեր` Թրամփի ընտրությունից: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը. «ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսություն հաստատելու համար Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը»: Որպես ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդհանուր դաշտ, նա նշել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը. «Այս տարի միջազգային շատ հարցեր կախված կլինեն այն բանից, թե ինչ ընթացք կստանան մեր երկրների հարաբերությունները Արևմուտքի առանցքային երկրների և իհարկե ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ: Հույս ունենք, որ մեր գործընկերները կհրաժարվեն միջազգային օրակարգի առանցքային հարցերի նկատմամբ միակողմանի մոտեցումներից»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, արդեն իսկ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական BBC-ի հետ հարցազրույցում` հավելելով. «ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը կտևի ամիսներ, այլ ոչ թե շաբաթներ՝ հավելել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ ռուսական կողմում նման հանդիպման պատրաստակամություն կա։ Նա նաև հավելել է, որ ներկա պահին հստակություն չկա հնարավոր հանդիպման անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն, չի բացառել, որ այդ թեման կարող է բարձրացվել երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Իսկ մինչ կկայանա սպասված հանդիպումը` Ռուսաստանում Թրամփի պատվին արծաթե մետաղադրամներ են ի հայտ եկել, որոնց վրա սխալ է հայտնաբերվել։ Երեսամասում սխալ չկա, սակայն հակառակ կողմում սխալ է գտնվել ԱՄՆ-ի անվանման մեջ Հատված մետաղադրամի վրա սխալը նկատել են համացանցի օգտատերերը։ AMERICA –ն գրված է ոչ թե С, այլ K տառով։ Սահմանափակ շարքը նվիրված է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Արծաթե 25 նմուշներից յուրաքանչյուրն ունի եզակի համար։ «01» համարի մետաղադրամը ծրագրվում է փոխանցել Դոնալդ Թրամփին։ Մետաղադրամներն ունեն 12 սմ տրամագիծ, 1 կգ քաշ, պատրաստված են 925 հարգի արծաթից։ Դրանց երեսամասում նոր նախագահի խորաքանդակն է, մյուս կողմում՝ Ազատության արձանը՝ ԱՄՆ պետական դրոշի ֆոնին։ Շարքում առկա է նաև արծաթի և ոսկու համադրությամբ 15 և ոսկե 5 մետաղադրամ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am