Հյուսիսային Կորեան տեսանյութով ցուցադրել է հրթիռի արձակումը
Փետրվարի 6-ի` լույս 7-ի գիշերը Հյուսիսային Կորեան արձակել է հեռահար գործողության բալիստիկ հրթիռ: Այս մասին գրում է korrespondent.net-ը: Հրթիռի արձակման վերաբերյալ տեսանյութը ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի հեռուստաալիքներից մեկի նորությունների թողարկման ժամանակ: Կյուսիսային Կորեայի գործողությունների վերաբերյալ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
