«Առավոտ». Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված Է ոչ թե ստամոքսի, այլ գլխի դատարկությամբ, ուղեղի ծալքերի սակավությամբ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Պոպուլիզմն «ուտվում Է» ոչ միայն այն ժամանակ, երբ քաղաքացիներն աղքատ են և չեն կարողանում մուծել, ասենք, կոմունալ վարձերը։ Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված Է ոչ թե ստամոքսի, այլ գլխի դատարկությամբ, ուղեղի ծալքերի սակավությամբ։ Իսկ դատարկ գլխով մարդկանց պակաս չկա ոչ մի երկրում, և այդպիսիները հեշտությամբ կուլ են տալիս պոպուլիստների խայծը՝ «ով ժողովուրդ, դու տառապում ես, և ես եկել եմ քեզ այդ տառապանքներից ազատելու»։ Իրականում՝ եթե որևԷ մեկը որևէ պատճառով տառապում է, ապա՝ միայն իր խելքից։ Պոպուլիզմը կարող է լինել ոչ միայն սոցիալական, այլև ազգայնական, ռասիստական՝ «էս թմրամոլ մեքսիկները եկել-լցվել են մեր երկիր», սեքսիստական՝ «էս կանայք միայն մի բանի են պետք» և այլն։ Հիմա մենք ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում, մոտավորապես նույն վիճակն է Բրիտանիայում, Լեհաստանում (որտեղ ղեկավարությունը սարսափելի չի սիրում ռուսներին, բայց կիրառում է պուտինյան քարոզչական բանաձևերը), Ավստրիայում, Հունգարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում։ Դրա «հակաթույնը» մտավոր վերնախավ ունենալն է, որը կասի «մարդիկ, մի՛ հավատացեք այդ հեքիաթներին»։ Միայն թե պետք է չվախենալ դա ասել»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
