«Ժողովուրդ». Առաջիկայում ՀՀ ԱՆ ՔԿՀ–ներում կադրային փոփոխություններ են սպասվում
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ԱՆ ՔԿՀ–ներում կադրային փոփոխություններ են սպասվում, չի բացառվում, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը պաշտոն ստանա ԱՆ ՔԿՀ վարչությունում, իսկ «Արմավիր» ՔԿՀ պետ Նշանակվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը, որը, ըստ լուրերի, համարվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի մտերիմը։ Կադրային այս փոփոխությունների մասին քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս անդրադարձավ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու կամ վերափոխելու հեռանկարին։ Ի դեպ, հիշեցնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում սկանդալ էր բացահայտվել, երբ դատապարտյալներին մարմնավաճառներ էին «մատակարարել»։ Ու հիմա հետաքրքիր է՝ երբ Աֆրիկյանը նշանակվի «Արմավիր» ՔԿՀ պետ, արդյո՞ք կկարողանա պահպանել այդ ՔԿՀ-ում հաստատված խիստ կարգուկանոնը, թե նույն բարձիթողի վիճակը կլինի նաև այնտեղ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
