Ո՞ր դաշինքին միանալն է բացառում «Ժառանգություն»-ը
«Ժառանգություն» կուսակցությունը կարծես թե խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերջնական որոշման չի հանգել, թե ում հետ է դաշինքով հանդես գալու։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Hayeli.am-ի հետ զրույցում ասաց, որ տարբեր ուժերի հետ քննարկումները դեռ շարունակվում են, որեւէ հստակեցում չկա։Մեր ճշտող հարցին՝ հստակեցվա՞ծ չէ արդյոք Օսկանյան-Օհանյան դաշինքին միանալու հարցը, ինչի մասին նախկինում չէր հերքում, Մարտիրոսյանն ասաց․ «Որեւէ բան չկա որւեէ մեկի հետ, մենք լայն ձեւաչափով քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի բոլորը միավորվեն ու մինչեւ վերջ այդ ուղղությամբ աշխատանք ենք տանելու»։ Հետաքրքրվեցինք՝ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհանիսյանը եւս մասնակցո՞ւմ է այդ քննարկումներին, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Հենց էս պահին ՀՀ-ում չէ, Բրյուսել է գնացել, բայց առհասարակ մասնակցում է քննարկումներին»։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞ր ուժերի հետ են բացառում համագործակցությունը, ժառանգականն ասաց․ «ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, ՀՅԴ-ն այն պատճառով որ իշխանության մեջ է»։ Սեդա Ղուկասյան
