Երկուսից ով է լինելու «Ծառուկյան» դաշինքում
Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս,ինչպես մի շարք կուսակցություններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու, առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին հայտարարությունից հետո ցանկանում են միանալ և համագործակցել վերոնշյալ դաշինքի հետ: Լյուդմիլա Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ անձամբ կնախաձեռնի Ծառուկյանի հետ հանդիպում, որի ընթացքում կքննարկեն ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը։ Առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքին միանալու հայտարարությամբ է հանդես գալու նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որի ատենապետը Նարեկ Գալստյանն է: Նշենք ,որ տիկին Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ու Նարեկ Գալստյանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ են : Մեր ունեցած տեղեկություններով «Ծառուկյան» դաշինքը կնախընտրի Նարեկ Գալստյանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան թևը:
