Դաշինքային մղձավանջ. Ինչպես ինչ-որ տեղ «խցկվել» եւ «փրկել երկիրը»

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում շարունակվող դաշինքային կամ դաշինքաստեղծ կամ դաշինքահեն գործընթացներն արդեն անգամ ծիծաղելի են դառնում։ Բոլորը հնարավոր են համարում բոլորի հետ դաշինքները, բանակցում են բոլորի հետ, պայմանավորվում են բոլորի հետ, հաշվում են բոլորի հետ՝ մտքում, սակայն, ունենալով ամենագլխավոր հաշվարկը՝ տեղավորվել իշխանության հաշվարկներում։ Արտաքուստ բուռն քաղաքական անցուդարձի տպավորություն թողնող այս գործընթացն իրականում գրեթե կապ չունի քաղաքականության հետ, որովհետեւ դրա հիմքում ընկած է ամեն ինչը, բացի քաղաքականության հիմնարար բաղադրիչներից՝ գաղափարներ, սկզբունքներ, ծրագրեր։

Ընդ որում, որքան ավելի բարձր է հնչում դաշինքների ձեւավորման մասին աղմուկը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ դաշինքների մասնակիցների լռությունը գաղափարների, սկզբունքների, ծրագրերի մասին։ «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» արտահայտությունը, որն այդքան շատ են սիրում կրկնել մեր՝ իրենց քաղաքական գործիչներ համարողները, իրականում վերաբերում է գաղափարական, ծրագրային պայքարի հնարավորությունների իրացմանը, որի ընթացքում, այո, կարող է տեղի ունենալ նաեւ շահերի համընկնում։ Բայց քանի որ  չկա գաղափար, չկա սկզբունք ու չկա ծրագիր, ամեն ինչ հանգել է որեւէ տեղ, բառի ամենաբուն իմաստով, «խցկվելու» հնարավորությանը, որն արդեն արվեստի այն տեսակներից է, որոնց մասին քաղաքակիթ ձեւակերպումներ դժվար է գտնել։ Դաշինքային այս մոլուցքի հետեւանքներից մեկն էլ այն է, որ վերջնականապես վերանում են բոլոր այն սահմանագծերը, որոնք գոնե փոքր-ինչ տարբերում էին մեր քաղաքական ուժերին։ Իսկ վերացող սահմանագծերից ամենացայտունն էլ հատկապես արտաքին քաղաքական կողմնորոշման սահմանագիծն էր, որը, դատելով ներկայիս դաշինքային մղձավանջից, Հայաստանում կարծես գոյություն էլ չի ունեցել, կամ գոյություն ունեցածը եղել է ամբողջովին արհեստական։ Ռուսամետները միավորվում են արեւմտամետների հետ, հակառուսականները դաշինքներ են կազմում հակաամերիկանիստների հետ, ավելի ճարպիկները շարունակում են «ոչ եւ՛ ռուսներին, եւ՛ ամերիկացիներին» ճամարտակությունը, որը հայկական ու Հայաստանի վերաբերյալ իրողությունների պայմաններում իրականում նշանակում է՝ «այո՛ ռուսներին»։ Եվ, վերջին հաշվով, այն, ինչ կատարվում է նախընտրական դաշտում, անուղղակիորեն արդարացնում է իշխանությանը, որն անհիշելի ժամանակներից ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մեջ չի առաջնորդվել որեւէ գաղափարախոսությամբ կամ սկզբունքով՝ Հայաստանը հասցնելով այն վիճակին, որ տեղից վեր կացողը, որն այսօր նույնական է իշխանությունից դուրս եկողի հետ, դեմքի լուրջ արտահայտությամբ ու առանց ամաչելու՝ խոստանում է փրկել երկիրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Քաղաքացիների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի սրտիկներին (video) Աննա-Նիկոլ ընտանեկան դրամայով ժողվրդին մի նոր սարսափելի բան են հուշում. Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլի ձեռքից լափող շներն ամեն քայլափոխի խախտում են օրենքները»․ Արմինե Ադիբեկյան (video) Արթուր Աբրահամ, քեզ նմաններին տեսել եմ՝ ինչպես էին «սողում Ռիտա Սարգսյանի ոտքերի տակ»․ Զոհրաբյան (video) Մենք ընկել ենք գելի ձեռը․ էս հարցը պետք է լուծվի․ քաղաքացի (video) «Շունն էլ ես, շանգյալն էլ․․․ տեսա՞ր՝ քեզ ու Աննային ոնց խայտառակեցին Գյումրիում»․ քաղաքացի (video) Կոկորդիլոսագետը ինչո՞ւ է քոլեջը քանդում․ կոկորդիլոսներ է բուծելո՞ւ․ ահազանգ (video) Այսօր ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլն ինչ է անելու իրենց համար․ Քաջարանի բնակիչ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ Փաշինյանի՝ «շունուշանգյալ» և ՔՊ-ականների հայհոյանքներին (video) Իրանում հայտարարել են, որ շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ ցանկացած գնով խաղաղության ձեռքբերմամբ Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Ես սարսափելի բան կասեմ Արուսյակ Ջուլհակյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am