Վրաստանում խոզի գրիպից գրանցվել է մահվան 10-րդ դեպքը
Վրաստանում խոզի գրիպի A վիրուսից (H1N1) այս տարի գրանցվել է մահվան ելքով 10-րդ դեպքը: Այս մասին հայտնում է Վրաստանի Հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնը: 35-ամյա տղամարդը հիվանդանոց է դիմել հունվարի 27-ին, նրա մոտ ախտորոշվել է H1N1 վիրուս: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրան չի հաջողվել փրկել: Ձմեռային այս սեզոնին Վրաստանում լաբորատոր միջոցով հաստատվել է քաղաքացիների H1N1 վիրուսով վարակման 267 դեպք:
