«Հալ Սիթի»-«ՄՅՈւ». «ՄՅՈւ»-ի հավանական մեկնարկային կազմը
Հունվարի 26-ին Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ կմրցի «Հալ Սիթիի» հետ: Մանչեսթերյան Red Rants բլոգը հայտնում է,որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմի մեկնարկային կազմում մի քանի փոփոխություններ է կատարելու: Հանգստանալու հնարավորություն հավանաբար կստանան Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը և Հենրիխ Մխիթարյանը,նրանց փոխարեն գավաթային հանդիպմանը կմասնակցեն Ուեյն Ռունին, Ջեսի Լինգարդն ու Մարկուս Ռեշֆորդը: Հավանական կազմը՝ Դե Խեա, Վալենսիա, Սմոլինգ, Ջոնս, Դարմիան, Էրերա, Ֆելաինի, Լինգարդ, Ռունի, Մարտիալ, Ռեշֆորդ: Խաղը կկայանա հինգշաբթի ՝Երևանի ժամանակով 23:45-ին՝Eurosport 1 ալիքով:
