PKK-ն խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես «կենդանի վահան»
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես «կենդանի վահան»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Թուրքիան ակտիվ պայքար է մղում ահաբեկչական PKK կազմակերպության դեմ: Թուրք զինծառայողներն ու ոստիկանները հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձեռնարկում են առավելագույն միջոցառումներ՝ կանխելու համար քաղաքացիական բնակչության շարքերում վնասները: Այնինչ PKK-ն, հակառակը, խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես «կենդանի վահան»»,- ասել է Չավուշօլղուն:
