Գագիկ Ծառուկյանն ու Վովա Գասպարյանը շատ են ջերմացել
Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարաբերություններն աննախադեպ լավացել են։ Ինչպես գիտենք, նրանց հարաբերությունները մշտապես ոչ հարթ են եղել։ Նախորդ ընտրություններին ոստիկանությունը ակտիվորեն միջոցներ էր ձեռնարկում ԲՀԿ-ականների դեմ, ԲՀԿ-ականներ էին ձերբակալվում։ Մամուլում մեծ արձագանք գտավ նաեւ Ծառուկյանի՝ 2013-ին Ծիծեռնակաբերդում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը, երբ հուշահամալիրի տարածքից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել Ծառուկյանին իջնել կառավարության եւ պատգամավորների համար նախատեսված ճանապարհով, որտեղ կայանված էր նրա մեքենան: Ոստիկանները պնդել են, որ նա իջնի ընդհանուր ճանապարհով, որտեղով անցնում է ժողովրդի հոսքը: Սա թերեւս վկայում է Ծառուկյանի եւ իշխանությունների ոչ սրված հարաբերությունների ու փոխպայմանավորվածությունների մասին։
