Աբսուրդի թատրոն, «խուլիգանին» ազատ են արձակում, տոնածառ դնողին՝ փակում

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտեսեր Գուրգեն Արսենյանը օրերս դատարանի վճռմամբ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Դատարանը որոշեց Արսենյանի պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Նախընտրական դաշինքաստեղծման խառնաշփոթում պատգամավորի որդու նկատմամբ հայկական դատական ատյանների որոշման լուրը կարծես թե մնաց ստվերում, այն ինչ այդ որոշմանը նախորդած մեկ այլ վճռի համեմատության մեջ կատարվածը պարզապես խայտառակություն էր: Խոսքը «տոնածառի» հայտնի գործով Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի դատավճռի մասին է: Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ արդեն 1 տարի է անցել, ինչ Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է: Ըստ մեղադրական եզրակացության` պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ընկերների՝ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ ապրիլի 17-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:Գուրգեն Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, սա խուլիգանության հոդվածն է: Գիշերվա ժամը 4-ին Արսենյանի ընկեր Գուրգեն Գրիգորյանը և գիշերային ակումբի մեկ այլ հաճախորդ՝ Ռաֆիկ Թումանյանը, ուսով դիպել են իրար, ինչի պատճառով վիճաբանություն է սկսվել: Պատգամավորի որդին ու ընկերները դուրս են հրավիրել՝ դրսում հարցերը պարզելու: Այնտեղ աղմուկ, վեճ ու ծեծկռտուք է առաջացել, Գուրգեն Արսենյանն ու նրա երկու ընկերները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Թումանյանին ու Վարդանյանին: Գուրգեն Արսենյանն ու Արմեն Ներսիսյանը նրանց հարվածել են նաև որպես զենք օգտագործված այլ առարկաներով՝ տվյալ դեպքում, ըստ մեղադրանքի՝ գետնից վերցրած «մեծածավալ» քարերով»: Չնայած պատգամավոր Արսենյանը այս դեպքի հետ կապված կարծիք էր հայտնել, որ տեղի ունեցածը խուլիգանություն չէ, այլ սովորական վիճաբանություն, այդուհանդերձ, դատարանը չհավատաց Արսենյանի խոսքերին: Սակայն ինչն է ուշագրավ, որ թեպետ դատարանը որոշեց, որ պատգամավորի որդին խուլիգանական արարք է թույլ տվել,սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց, մինչդեռ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ մեկ տարի ձգվող դատավարական ֆարսը հանգուցալուծվեց նույնքան աղմկահարույց ելքով, որով սկսվել էր: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել, նշել ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այս տարի հունվարի 16-ին դատարանի վճռից առաջ Սաֆարյանը իր վերջին խոսքում հայտարարեց, որ ՀՀ դատաիրավական համակարգը հիշեցնում է Կաֆկայի «Դատավարությունը»: Սաֆարյանը դիպուկ բնորոշեց մեր դատաիրավական համակարգի սնանկությունը.« Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի, ում ուզում՝ դատում են, ում ուզում՝ չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող, մարդուն անհիմն կալանավորում են, դատապարտում են: Այս դատաիրավական համակարգը բերելու է մեր պետության փլուզմանը: Չի կարելի անմեղ մարդուն դատել: Անգամ մեղավոր մարդուն չի կարելի դատել, եթե նրա մեղքը ապացուցված չի դատարանում: Եթե այս հիմնարար իրավունքները չեն պահպանվում մեր դատաիրավական համակարգում, մեր պետությունը փլուզվելու է: Այդ պարագայում ուզում եք նախարարության անուն փոխեք, ինչ ուզում եք արեք՝ մեր պետության մեջ ոչ մեկը ներդրումներ չի կատարի, որովհետեւ ոչ մեկը հիմար չի ներդրում կատարել մի իրավական համակարգ ունեցող պետությունում, որտեղ մարդուն կամայականորեն դատում են, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ: Մարդուն ազատ խոսքի իրացման, քաղաքական հայացքների համար դատում են»: Իհարկե, Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանը իր ողջ ուժով աշխատեց, քանզի նա պատգամավորի որդի չէ, կամ էլ իշխանության երգը երգող մեկ ուրիշի: Գեւորգ Սաֆարյանը օրինական Հայաստանի համար պայքարող քաղաքացի է, որը մնացել է իշխանության կոկորդում: Ի դեպ, Գուրգեն Արսենյանի գործերը ինչպես երեւում է, իսկապես, այնքան էլ լավ չէ, այլապես որդու դեմ կիրառված քրգործը կվերավորակվեր: Մամուլում տեղեկություններ կային, որ Արսենյանը վաճառել է իր բիզնեսները, այդ թվում անչափ շահավետ ծխախոտի ներմուծման բիզնեսը: Մեր տեղեկություններով այն դեկտեմբերին գնել է իշխանության կարկառուն ներկայացուցիչնեից մեկը: Անի Սահակյան

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am