Հայաստանում այսօր 2 հոգի ունի վարկանիշ. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր հայելի ակումբում խոսեց քաղաքական դաշտից՝ նշելով, որ Հայաստանում այսօր 2 հոգի ունի վարկանիշ՝ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը:«Կուսակցական առումով՝ ռեալ շանսեր ունի ՀՀԿ-ն, բայց ոչ թե նրա համար, որ իրեն սիրում են, այլ ունի լուրջ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական: Շանսեր ունի նաև Ծառուկյանի դաշինքը, թեև վերջինիս ընտրազանգվածը, որը պատրաստ էր գնալ հեղափոխության կամ արմատական փոփոխությունների, այլևս նրա կողքին չէ», - կարծիք հայտնեց քաղտեխնոլոգը: Ըստ նրա՝ Ծառուկյանը կորցրել է արմատական տրամադրված ընտրազանգվածին, քանի որ նա կենտրոնամետ այլընտրանքային է լինելու։ Խոսելով ընդդիմադիր ուժերից և կազմվող դաշինքներից՝ նշեց, որ ՕԵԿ-ը երբեք չի եղել, չկա, չի էլ լինի ընդդիմություն: ««Ժառանգությունը» վաղուց արդեն, որպես այդպիսին, գոյություն չունի, ՕԵԿ-ը երբեք չի եղել, չկա, չի էլ լինի ընդդիմություն, ՀԱԿ-ը թուլացած է, թեև վերջին մի քանի ամիսներին ամեն ինչ արվում է, որպեսզի ՀԱԿ-ն անցնի... ՀԱԿ-ին հաստատ կվերցնեին, եթե համաձայներ ՀԱԿ-ն ինչ-որ պայմանների, ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, ինչ-որ պայմաններ դնում է» փաստեց Կարեն Քոչարյանը:
