Էկվադորի նախագահը քննադատել է
Թուրքիայի դեսպանին կանչել են Էկվադորի ԱԳՆ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները նրա՝ լատինաամերիկյան երկիր այցելության ժամանակ ուժ են կիրառել բողոքողների դեմ: Այս մասին հայտարարել է Էկվադորի առաջնորդ Ռաֆայել Կորեան՝ հաղորդում է TASS-ը: Ինչպես նշել է Կորեան՝ չնայած բողոքողների գործողությունները Էկվադորին ներկայացրել են «ոչ լավագույն լույսի ներքո», այնուամենայնիվ՝ Էրդողանի անվտանգությունը իրավունք չուներ իրեն նման կերպ պահել օտար երկրի տարածքում: Միաժամանակ նախագահը դատապարտել է բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները: «Կարելի է Էրդողանի մասին մտածել, ինչ հարմար է, բայց նա ինքնիշխան պետության ներկայացուցիչ է, որին պետք է վերաբերվել հարգանքով»,- ասել է Կորեան՝ հավելելով, որ տվյալ իրավիճակը առաջացրել է «դիվանագիտական լուրջ հակամարտություն»: Թուրքիայի նախագահը Էկվադոր կատարած իր երկօրյա (փետրվարի 4-5-ը) այցելության ընթացքում հանդիպել է բողոքի ակցիաների, որոնք կազմակերպել էին քրդերի կողմնակիցները:
