Չսկսենք խախտումով. պատգամավորը նամակ է հղել Սերժ Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին Հարգելի պրն. Սարգսյան

Ազգային Ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցի կապակցությամբ ես հանդես եմ եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ նշանակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միևնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային Ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ Ինձ որպես հակափաստարկ բերվել է Ընտրական օրենսգիրքը, ինչը ոչ թե հերքում է իմ ասածը, այլ հակառակը՝ մեկ անգամ ևս հաստատում է իմ բերած փաստարկների իրավացիությունը։ Սահմանադրությունը երկրի հիմնական մայր օրենքն է, և այն չի կարող ստորադասվել որևէ այլ օրենքի, այդ թվում՝ ընտրական օրենսգրքին։ Երկու բարձրաստիճան պաշտոնյա ինձ հրապարակավ խորհուրդ է տվել՝ կարդալ ընտրական օրենսգիրքը։ Իսկ Սահմանադրությունը չկարդա՞լ, ինչ է։ Պարոն Նախագահ Իմ հայտարարությունն առաջին հերթին ՀՀ քաղաքացու և հետո միայն իրավաբանի և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի մտահոգություն է։ Ես չեմ ուզում, որ մենք նոր Սահմանադրությամբ առաջին իսկ ընտրությունները սկսենք կասկածներով, և նույնիսկ խախտումով։ Իմ ասածն իսկապես մտահոգություն է, ոչ թե՝ քաղաքական նկատառում։ Ես այստեղ խոսում եմ միայն իրավական ասպեկտի մասին, սակայն չենք կարող հաշվի չառնել նաև, թե որքան ծանր օր է այլևս ապրիլի երկուսը մեր երկրի համար անցյալ տարվա իրադարձություններից հետո, և հոգեբանական ու բարոյական տեսանկյուններից որքան դժվար կլինի նման համապետական միջոցառման կազմակերպումը երկրի համար այդպիսի բարդ մի ամսաթվի։ Իշխանության մեջ կան առաջատար իրավաբաններ, որոնց տեսակետը և մասնագիտական կարծիքը հաշվի առնելով՝ իշխանությունը կա՛մ պետք է տա իրավական անթերի հիմնավորում, որ ապրիլի 2-ին ընտրությունների նշանակումը անվիճելի է, կա՛մ պետք է ընդունի օրենքների անկատարությունը և վերանայի ընտրության օրը։ Վերջին տարբերակի դեպքում իշխանությունը ցույց կտա, որ իսկապես ձգտում է բացառել ընտրությունների օրինականության, լեգիտիմության և ընտրությունների արդյունքների հանդեպ, ի սկզբանե, որևէ կասկած և թերահավատություն։ Սրանից կշահի միայն և միայն պետությունը։ Հակառակ դեպքում, անգամ ընտրություններից հետո, այս հարցն անընդհատ կարող է վիճարկման առարկա դառնալ տարբեր ատյաններում, այդ թվում՝ միջազգային, և կարող է դառնալ քաղաքական շահարկման առարկա։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Արա՛, դու դեռ ավելի շատ ես վախենալու․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Դուք հասկանու՞մ եք՝ Ռուսաստանը մեզ ինչ է զգուշացնում․․․ էլ չե՛ն խնդրելու․ Գագիկ Ծառուկյան (video) Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am