Երևանում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3 ուսանողների

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ա. Պապիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբետ Հովսեփյանը Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 29 ՍԼ 246 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Վահե Թաթոսյանին, 21-ամյա Դիանա Իոանեսյանին և 21-ամյա Անժելա Գասպարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վրաերթի ենթարկվածներ Վ. Թաթոսյանն ու Ա. Գասպարյանը սովորում են Հայ-ամերիկյան համալսարանում, իսկ Դ. Իոանեսյանը սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Նիկոլի օրոք սաղ հետ ա գնացել, ծախեցին էնքան հողերը․ արցախցի (video) «Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Դուք հասկանու՞մ եք՝ Ռուսաստանը մեզ ինչ է զգուշացնում․․․ էլ չե՛ն խնդրելու․ Գագիկ Ծառուկյան (video) Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am