ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշմանը՝ նշելով, թե դա իր համար կարևոր է:
Լրագրողներից մեկի հարցին, թե նա առաջիններից մեկն էր, որ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո լքեց ԲՀԿ-ն, այժմ Ծառուկյանը վերադարձել է, հնարավոր է, որ նա միանա ԲՀԿ առաջնորդի դաշինքին, ասաց. «Առաջին իսկ օրը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ չի պատրաստվում գնալ արյունահեղության և լքում է քաղաքական դաշտը, ես առաջինն էի, որ հայտարարեցի, որ լքում եմ կուսակցությունը: Ուզում եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանի լինել -չլինելը քաղաքական դաշտում ինձ համար եղել է չափազանց կարևոր»:
Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր սպասում էին՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ ոչ, պետք է հասկանան, որ նա չի փորձել զբաղեցնել ո՛չ ծայրահեղականների հռետորաբանությամբ հագեցած դաշտը, ո՛չ՝ իշխանության:
«Ես այն մարդն եմ, որ Ծառուկյանից չի հեռացել, այլ պահել պահպանել է այդ քաղաքական կուրսը, և, եթե իմ կարիքը լինի, կմիանամ», - փաստեց նա:
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը