Ռուսաստանն էլ ունի ռուսահայությանը բնաջնջելու ի`ր ծրագիրը. պատմական փաստեր
Ժամանակի գործիչները փաստերով արձանագրում են, որ Ռուսաստանը հայերի կոտորածը քաջալերում էր Պոլսում իր դեսպանի միջոցով՝ սուլթանին յորդորելով. «Massacrez, Majeste՛ , massacrez , Majeste»՛ ( Կոտորէցէ՛ք, ձերդ մեծութիւն, կոտորեցէ՛ք), իսկ իր արտգործնախարար Լոբանով-Ռոստովսկու միջոցով «Հայաստանը մեզ պէտք է առանց հայերի»յայտարարութեամբ օժանդակում էր նրան, Կովկասի կառավարչապետ Գոլիցինի բերանով էլ հաւաստիացնում, որ Ռուսաստանն էլ ունի ռուսահայութեանը բնաջնջելու ի`ր ծրագիրը.«Ես կհանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թիֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը` ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր»: Կայսրութեան հայատեաց քայլերը հասան այնպիսի դաժանութեան, որ Սբ Էջմիածնում եւ բոլոր միւս եկեղեցիներում ոստիկանութիւնը հայ եկեղեցականներին արգիլեց կատարել 1985-1896 թթ. Թուրքիայում կոտորուած անմեղ զոհերի հոգեհանգիստները` սպառնալով պատասխանատուութեան կանչել այն հոգեւորականներին, ովքեր որեւէ եկեղեցում կփորձէին հոգեհանգիստներ կատարել հայ անմեղ սպանուածների յիշատակին, ինչը Ամենայն Հայոց կաթողիկոսը տնօրինել էր անցկացնել հայոց բոլոր եկեղեցիներում: Այս փաստերը ապացուցում են, որ ռուս կայսրութիւնը հայութեանը խոշտանգելու իր ծրագիրը պետականօրէն հրապարակում եւ իրականացնում էր առնուազն 1891 թ. սկսած2: 2. Հայ ժողովրդի պատմութիւն, հտ. VI, Երեւան, 1981 թ., էջ 284; Լազեան Գ. Հայաստան եւ Հայ դատ, Երեւան, 1991 թ., էջ 88-95; Իշխանեան Բ. Տաճկահայ խնդիրը եւ միջազգային դիպլոմատիան, Թիֆլիս, 1906 թ., էջ 44-48; Ռուսաստանը եւ Հայոց ցեղասպանութիւնը, Փաստաթղթեր, Երեւան, 2004 թ., էջ 32, 192 ; Áîðÿí Á.À. Àðìåíèÿ, ìåæäóíàðîäíàÿ äèïëîìàòèÿ è ÑÑÑÐ, ÷àñòü I , Ìîñêâà-Ëåíèíãðàä, 1928, ñòð. 267-268 ; Ãð.×àëõóøÿíü, Àðìÿíñêèé âîïðîñü è àðìÿíñêiå ïîãðîìû âü Ðîññèiè, Ðîñòîâ-íà Äîíó, 1905, էջ 44-53, 74-77; Չալխուշեան Գ., Ի՞նչ էր եւ ի՞նչ պիտի լինի մեր ուղին, 1923 թ., էջ 6 ; Լեո, Անցեալից, Թիֆլիս, 1921 թ. ,էջ 111, 133, 301-302, 320 ; Համբարձումեան Ռ., Թուղթ ընդհանրական, Երեւան, 1990 թ., էջ 15-22 ; Դրօշակ ամսագիր, 1898 թ., ապրիլի 30, 1905 թ. թիւ 2; Սիմոնեան Հրաչիկ, Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք I,Երեւան, 2003 թ.,էջ 41-42, 39-49, 51-60, 80-83, գիրք II, էջ 7-8, 77-78, 88-93, 99, 349: Մեծ Բրիտանիայի այդ օրերի վարչապետ Գլադստոնն իր ճառերից մէկում ռուս ցարին համարելով հայ ժողովրդի արեամբ արատաւորուած մէկը, յայտարարում էր, որ երբ 1895 թ. Թուրքահայաստանում հայերի կոտորածներ էին, Կովկասի ռուսական բանտերը լցնում էին հայ ձերբակալուած մտաւորականներով: 1881-1884 թթ. սանձազերծուած ռուսահայերի կրթամշակութային ու քաղաքական-տնտեսական ահաւոր հալածանքն ու բռնաձուլումը շարունակուեց մինչեւ 1915 թուականը: Պետերբուրգը 1897-1898 թթ. սկսեց վճռական քայլերով յարքունիս գրաւել Հայաստանեայց Եկեղեցու կալուածքներն ու դրամագլուխները: Սակայն 1901 թ. յուլիսի 26-ին թագաւորի հիմնած յատուկ յանձնախումբը Հայաստանեայց եկեղեցին լիովին զօրազրկելու, ըստ էութեան` հայ հոգեւորականութեանը պետութիւնից նպաստ ստացող հնազանդ պաշտօնազօր դարձնելու անյապաղ գործադրումը վաղաժամ համարեց, քանի որ Հայաստանեայց եկեղեցու ինքնավարութիւնը լիովին վերացնելն ու եկեղեցու բոլոր հողերի եւ դրամագլուխների անխտիր բռնագրաւումը աշխարհի հայութեան մէջ կառաջացնէր վտանգաւոր համատարած դժգոհութիւն: Առաջարկուեց որոշումը իրականացնել ոչ թէ միանգամից, այլ փուլ առ փուլ` գործը սկսելով հայոց եկեղեցու ,«չափազանց մեծ ինքնավարութիւն»,, մեծապէս սահմանափակելուց: Կայսրութեան հակահայ գործողութիւնների բարձրակէտը 1903 թ. յունիսի 12-ից Նիկոլայ Բ ցարի հրամանագրով սկսուած` Հայաստանեայց եկեղեցիների գոյքի եւ ունեցուածքի բռնագրաւումն էր: Փաստաթուղթը կոչւում էր«Հայ եկեղեցապատկան գոյքի եւ կալուածքների բռնագրաւման ու պետականացման մասին օրէնք»: Ապօրինի բռնագրաւուեցին Հայաստանեայց եկեղեցու բոլոր կալուածքները, եկեղեցապատկան այգիները, վարելահողերը, անտառները, ջրաղացները, առեւտրական կրպակները եւ այլն: Այդ երկիրը զուգահեռաբար սկսեց բռնագրաւել նաեւ աշխարհի բոլոր հայերի նուիրատուութիւններով Հայաստանեայց եկեղեցու ստացած ոսկեայ, արծաթեայ խաչերն ու սպասքը, նաեւ բռնագանձել եկեղեցու դրամատնային հաշիւներում կուտակուած համազգային դրամագլուխները: Քանի որ Հայաստանեայց եկեղեցու ունեցուածքը ամբո՛ղջ հայութեան ունեցուածքն էր, ոչ թէ միայն եկեղեցունը, ուստի դա անկասկած Հայաստանեայց եկեղեցու եւ համայն հայութեան ծրագրուած պետական կողոպուտ էր: Ամենայն Հայոց երջանկայիշատակ կաթողիկոս Խրիմեան Հայրիկի գլխաւորութեամբ համայն հայութիւնը Հայաստանեայց եկեղեցու դէմ սանձազերծուած կողոպուտի դէմ դուրս եկաւ համազգայի՛ն ինքնապաշտպանութեան` ԱՄՆ-ից մինչեւ Բուլղարիա, Եգիպտոսից, Պարսկաստանից ու Հնդկաստանից մինչեւ Եւրոպա3: 3. Ակնունի Է., Բողոքի ձայն, Պոսթըն, 1911 թ., էջ 15-24; Ակնունի Է., Կովկասեան վէրքեր, Ժընեւ, 1903 թ.,էջ 344; Ակնունի Է., Դէպի կռիւ¥Հայկական վշտագրութեան մէկ էջ), Ժընեւ, 1904 թ., էջ 9-18, 42-78: Խրիմեան Հայրիկ վեհափառն իր 1903 թ. օգոստոսի 21-ի կոնդակով թեմերին յորդորեց Հայաստանեայց եկեղեցու ունեցուածքը չյանձնել պետական քաղաքացիական իշխանութիւններին: Բայց կառավարութիւնը 1903-1904 թթ. հիմնականում իրականացրեց Հայաստանեայց եկեղեցու ունեցուածքի բռնագրաւումը` մօտ 150 հեկտար հող(144, 605 դեսիատին), մօտ 2 միլիոն ռուբլի եւ այլն: Խրիմեան Հայրիկի կոչով ու գլխաւորութեամբ 1903 թ. յուլիսի վերջից Երեւանում, Բաքուում, Թիֆլիսում, Գանձակում, Ալէքսանդրապոլում, Ախալքալաքում, Աստրախանում, Նոր Նախիջեւանում, Իգդիրում, Ղազախում, Աշտարակում, Պետերբուրգում, Կարսում, Շուշիում եւ կայսրութեան հայաշատ այլ տարածքներով մէկ ռուսահայութիւնը ոտքի ելաւ աննման մի ինքնապաշտպանութեան*: Հայերը *------------------------Հարկ է նշել, որ 1907 թ. յունուարի 28-ին Ռուսաստանում բնակւող հայադաւան եւ կաթոլիկ հայերի ընդհանուր քանակը մէկ միլիոն 438 000 էր, որոնցից 53091-ը օտարախօս էին: Իսկ 1897 թ. անցկացուած մարդահամարով այդ երկրի ամբողջ տարածքում հայադաւան եւ կաթոլիկ փոքր թուով հայերի ընդհանուր քանակը մէկ միլիոն 218463 էր, որից հայախօս էին մէկ միլիոն 17347-ը, օտարախօս` 44992-ը: Քանի որ աշխարհագրի ժամանակ կայսրութեան մէջ ազգութիւնը որոշելու հիմք էր ընդունուած մայրենի լեզուով խօսելը, այդ պատճառով հայախօս հայերի թիւը կայսրութիւնում պաշտօնապէս նշւում էր ոչ թէ մէկ միլիոն 218463, այլ` մէկ միլիոն 173094 հայ4 : 4.Մխիթար Վարդապետ, Հայերը Ռուսաստանում, ս. Էջմիածին, 1906 թ., էջ 75-76, 37 եւն; Գէորգ Մեսրոպ, Հայաստան, աշխարհագրական, պատմական, ցեղագրական, վիճակագրական եւ մշակութային տեսակէտներով, Կ. Պոլիս, 1919 թ., էջ 67, 71-72, 72: Ռուսաստանի հայաշատ վերոնշեալ եւ բոլոր միւս բնակավայրերում գումարում էին ժողովներ, ցոյցեր եւ հանրահաւաքներ, «աւելի շուտ կմեռնենք, քան թոյլ կտանք մեր իրաւունքների ոտնահարումը» ուղերձ-յայտարարութիւններով դիմում էին Խրիմեան Հայրիկին` յորդորելով ոչ մի զիջում չանել: Կայսրութիւնը անտանելի բռնութիւններով ցանկանում էր ընկճել հայերի արդարամարտը , ոստիկանութիւնն ու զօրքերը կայսրութիւնով մէկ ոտքի ելած հայութեան վրայ բազմիցս կրակ բացեցին` կոտորելով հարիւրաւորների, բանտարկելով ու վիրաւորելով հազարների: Այդուամենայնիւ, հայոց Վեհափառի գլխաւորութեամբ շարունակուող համազգային պայքարը ցարին ստիպեց 1905 թ. օգոստոսի 1-ին յետ վերցնել հրամանը: Հազարապատիկ ուժեղ բռնակալութեան դէմ Խրիմեան Հայրիկի գլխաւորութեամբ հայութեան1903-1905 թթ.աննախադէպ ազատամարտը ունեցաւ համառուսական նշանակութիւն, քանի որ 1905 թ. յունուարին սկսուած ռուսական յեղափոխութիւնը կայսրութիւնով մէկ պայքարի դուրս եկած հայութի՛ւնը բոցավառեց... Ցարը իր առաջին զիջումը հայութեա՛նը տուեց, որից երկու ամիս անց միայն Ռուսաստանի` յեղափոխութան դուրս եկած բնակչութեանը յաջողուեց կայսրութիւնից զիջումներ կորզել: Փոքրաթիւ հպատակ ժողովրդից կրած խայտառակ ու աննախադէպ պարտութիւնը կատաղեցրել էր կայսրութեանը, որը հայերից վրէժ լուծելու համար Մեծ եղեռնի սկիզբը համարուող թուականից 10 տարի առաջ, 1905 թ., Կովկասի թաթարների ձեռքով Բաքուից սկսեց կովկասահայութեան կոտորածները: Զէնքով ինքնապաշտպանութեան ելած հայութիւնը վիժեցրեց կովկասահայութեանը ամբողջովին տեղահանելու-բնաջնջելու` կայսրութեան գործողութիւնները, որի ծաւալումին խանգարեց նաեւ նոր սկսուած ռուսական յեղափոխութիւնը... Թուրքա¬հա¬¬յերի 1915 թ. կոտորածները, որոնք կատարուեցին Կովկասահայերի ջարդերից 10 տարի յետոյ, դրանց բազ¬մա¬պատիկ ծաւալով կրկնութիւնն էին Արեւմտա¬հա¬յաս¬տա¬նում... Պատմաբան Ռափայել Համբարձումյանի գրառումը
