Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ տեսուչ Վարդան Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 35-ամյա Նելի Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի 91 IT 900 համարանիշի և 26-ամյա Գեղամ Առաքելյանի վարած ՎԱԶ 21 703 մակնիշի 64 OF 766 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գ․ Առաքելյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Տիգրան Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով BMW-ի վարորդ Ն․ Մարտիրոսյանը աշխատում է «Նելի Մարտիրոսյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, Գ․ Առաքելյանը՝ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ցանցում՝ որպես օպերատոր, իսկ վիրավոր Տ․ Առաքելյանը՝ «ՎԵԴ-ՇԱՏՐ» ՍՊԸ- ում որպես համակարգչային ծրագրավորող։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը