Մահացել է Բաշար Ասադի մայրը
Դամասկոսում 86 տարեկանում մահացել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մայրը՝ երկրի նախկին առաջին տիկին Անիսա Մահլյուֆը: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի Twitter-ի պաշտոնական էջում: «Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարը ողբում է մոր՝ հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի այրու՝ Անիսա Մահլյուֆի մահը»,- ասվում է հաղորդագրությունում: Անիսա Մահլյուֆ Ասադը ծնվել է 1930-ին, Լաթաքիայում: 1957-ին ամուսնացել է 27-ամյա Հաֆեզ Ասադի հետ: Նա երկրի առաջին տիկինն էր 1970-ից մինչև ամուսնու մահը՝ 2000 թվականը:
