Ջերարդը`«Լիվերպուլի» ակադեմիայի մարզիչ
Սթիվեն Ջերարդը կզբաղեցնի «Լիվերպուլի» ակումբային ակադեմիայի մարզչի պաշտոնը: «Թվում է՝ շրջանը փակվեց: Ես վերադարձել եմ այնտեղ, որտեղ սկսվեց իմ պրոֆեսիոնալ կարիերան: Բայց իմ քայլը հիմնված չէ էմոցիաների վրա: Ամբողջ բանը նրանում է, որ ես կարող եմ ներդրում կատարել «Լիվերպուլի» առաջխաղացման գործում: Ինձ համար սա գերազանց հնարավորություն է՝ սովորել և զարգանալ՝ որպես մարզիչ, և երիտասարդ ֆուտբոլիստներին իրենց զարգացման կարևոր շրջանում գիտելիքներ, մտքեր և փորձ փոխանցելու համար»,- ասել է Ջերարդը :
