Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձն է /տեսանյութ/
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 28 տարեկան :Նա Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, 7 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2016-ին` Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստին շնորհավորել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը». «Եկեք Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրը նշենք 3 միավորով»,- նշված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում:
