Խուճապ իշխանություններում․ գյուղացիներից վարչապետի վարկանիշն են ստուգում
Hayeli.am-ին հայտնի դարձավ, որ իշխող ուժը տարեվերջից սկսած հեռախոսային զանգերի միջոցով հասարակության տրամադրություններն է ստուգում՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մեզ հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչներից մեկի տուն են զանգահարել եւ հետաքրքրվել, թե ինչ հույսեր են կապում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Զանգահարողը նախ հետաքրքրվել է, թե ինչ կրթություն ունեն, ինչ պայմաններում են ապրում, աշխատանք ունեն թե ոչ, այնուհետեւ հարցրել, թե նոր վարչապետը կարո՞ղ է տնտեսությունը ոտքի հանել։ Ընտանիքի տղամարդը սակայն հիասթափեցրել է՝ ասելով, որ ՀՀԿ-ին անդամակցությունից հետո առավել եւս համոզվել են, որ ձեւական փոփոխություններ են։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ կամ վարչապետն է իր վարկանիշը ստուգում կամ էլ իշխանություններն են փորձում հասկանալ՝ Կարեն Կարապետյանի «դրայվը» կարդարացնի՞ իրեն ընտրություններում։
