Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:
Թերթի տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե՛ ընտրություններում, թե՛ ետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար:
«Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԳՄ նիստին չէր մասնակցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես գրեթե նույն պատճառներով դժգոհ է իշխանություններից» , - հավելել է թերթը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը