ԱՄՆ-ի իշխանությունների կողմից տուգանվել է բրիտանական HSBC բանկը
ԱՄՆ-ի իշխանությունների կողմից տուգանվել է բրիտանական HSBC բանկը 470 մլն ԱՄՆ դոլարով՝ խախտումների և չարաշահումների համար: «Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ տուգանքի մասին հայտարարել է Նյու Յորքի ոստիկանությունը: Նշված խախտումները վերաբերում են 2008-ի ֆինանսական ճգնաժամի շրջանին, կրել են սիստեմատիկ բնույթ: Բանկի դեմ հետաքննությունը իրականացրել են ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունն ու 49 նահանգների դատախազություններ: Տուգանքի մի մասը կվճարվի HSBC-ի նախկին վարկառուներին, ովքեր 2008 - 2012 թթ. ընթացքում զրկվել են իրենց տներից:
