Խաբարովսկում օրերս առևանգված և սպանված 25-ամյա Անդրանիկ Մուրադյանը ջավախքցի բիզնեսմեն Դավիթ Մուրադյանի որդին է, ով ծնունդով Ջավախքի հայաբնակ Դիլիֆ գյուղից է:Այս մասին հայտնում է tert.am-ը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դիլիֆի համայնքապետ Հովհաննես Գրիգորյանը.«Մուրադյանները Դիլիֆ գյուղի բնակիչներ են եղել, սակայն գյուղից արտագաղթել են մոտավորապես 17 տարի առաջ, երբ Դավիթ Մուրադյանի որդիները 7-8 տարեկան էին: Դավիթ Մուրադյանն արտագաղթել է գյուղից և բիզնես գործունեություն ծավալել Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում»:
Հովհաննես Գրիգորյանը հայտնեց, որ այսօր Ջրվեժում հուղարկավորել են Անդրանիկ Մուրադյանին: Ջրվեժում հուղարկավորելու պատճառն էլ այն է, որ Մուրադյաններն այնտեղ բնակարան ունեն. «Մուրադյանները, չնայած գյուղացիների հետ կապը պահպանում են, սակայն այստեղ բնակարան չունեն, այդ պատճառով էլ Անդրանիկ Մուրադյանին հուղարկավորել են Ջրվեժում»:
Հիշեցնենք, որ Անդրեյ Մուրադյանին առևանգել է նրա ծանոթը: Վերջինս զանգահարել է զոհի բջջային հեռախոսին և խնդրել նրան վերցնել Խաբարովսկի Երկաթուղային թաղամասի ավտոտնակային կոոպերատիվից: Երիտասարդին առևանգել են հենց այդ ավտոտնակային կոոպերատիվում՝ նրա ժամանելուն պես:
Հանցագործները նրան մի քանի օր պատանդ են պահել՝ նրա ազատման համար պահանջելով 20 միլիոն ռուբլի փրկագին:
լուսանկարում՝ աջից
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը