Twitter-ը տասնյակ հազարավոր էջեր է փակել
Twitter միկրոբլոգների ցանցը 125.000 հազար թվիթերյան էջ է փակել՝ «ահաբեկչական գործողություններ գովազդելու» համար: Reuters-ը մանրամասնում է, որ 2015-ի կեսից մինչև օրս այդ միկրոբլոգները փակվել են «սպառնալիքների, հիմնականում «Իսլամական պետությանը» վերաբերող ահաբեկչական գործողություններ գովազդելու» հիմնավորմամբ: Սոցցանցից հայտնել են, որ ավելացել են այն աշխատակիցների թիվը, ովքեր դիտարկում են նման գործունեության մասին ծանուցումները և համապատասխան գործողություններ կատարում:
