Ռուսաստանում տղամարդը ներխուժել է սրճարան, մատուցողուհուն խնդրել սպանել իրեն
Ռուսաստանի Սարատով քաղաքում մերկ երիտասարդը գիշերով ներխուժել է տեղի սրճարաններից մեկը: Daily Mail-ի տվյալներով՝ նա սարսափած մատուցողուհուն առաջարկել է սպանել իրեն, ապա պառկել է սեղաններին, այնուհետև՝ խնդրել ոստիկանություն կանչել, որ իրեն տանեն: Ոստիկանությունը երիտասարդին տարել է՝ հանգստացուցիչ ներարկելուց հետո: Նա այժմ հոգեբուժարանում է:
