Ծանրամարտը հնարավոր է հանեն օլիմպիական խաղերից
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ցանկանում է միջոցներ կիրառել ծանրամարտի հանդեպ: Այդ մասին նշում է ռուսական «ԱԳ» թերթը: Ըստ լրատվամիջոցի ունեցած տվյալների, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է ժամանակավորապես որակազրկել Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի եւ Թուրքիայի ազգային ֆեդերացիաներին, քանի որ հենց այդ երկրների ծանրորդներն են աչքի ընկնում դոպինգ ստուգումների ժամանակ:
