Ավստրիայի կանցլերը առաջարկել է փախստականներին ուղարկել Թուրքիա
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը առաջարկել է Հունաստանի ափ հասած սիրիացի փախստականներին ուղարկել Թուրքիա: Այդ արմատական միջոցը Ֆայմանը միակ գործուն միջոցն է համարել փախստականներին անօրինական փոխադրող բիզնեսը ոչնչացնելու և սահմանների պաշտպանության համար: «Ես Դավութօղլուին ներկայացրել եմ A ծրագրի վերաբերյալ իմ տեսլականը: Frontex-ը` եվրոպական սահմանային գործակալությունը պետք է ձերբակալի մարդկանց, ովքեր ուղևորվում են Հունաստան: Այդ պարագայում Frontex-ը կդառնա սահմանն իրականում պաշտպանող ծրագիր», ասել է Ֆայմանը, փոխանցում է ТАСС գործակալությունը: Եթե ծրագիր A-ն չաշխատի, ապա Ավստրիայում աշխատում են նաև B ծրագրի վրա, որը ենթադրում է ազգային սահմանների պաշտպանություն և դրանք փաստացի կփակվեն փախստականների առջև: Ավստրիացի պաշտոնյան նաև հիշեցրել է, որ Թուրքիան Եվրամիությունից կստանա 3 մլրդ եվրո փախստականների հոսքի դեմ պայքարի համար:
