Պաշտոնաթող եղած գործիչների՝ «աբիժնիկի» կեցվածքը ինձ համար անհասկանալի է.Խոսրով Հարությունյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ նախընտրական դաշինքները նման են քաղաքական ամուսնությունների, որոնք ավարտվում են հետընտրական ապահարզաններով:Իմ համար առավել տրամաբանական և կայուն են հետընտրական դաշինքները: « «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը միայնակ չի մասնակցի ընտրություններին:Մենք գիտենք մեր հնարավորությունները և ավելորդ հավակնություններ չունենք, ուստի միայնակ չենք գնա ընտրության»,ասաց նա: Խոսրով Հարությունյանը նշեց, թե իշխող կուսակցությունն ունի իրեն վստահող մի ընտրազանգված, մյուսներն էլ պարզապես դժգոհողներ են. «Բնական է, որ ՀՀԿ-ից հասարակությունը պահանջներ ունի: Դժգոհում կամ պահանջում են նրանից, ով աշխատում է, գործ է անում»: Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր ընտրությունների օրը նշանակել ոչ թե ապրիլի 2-ին՝ ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, այլ մեկ այլ օր, պատգամավորը արձագանքեց. «Կարծում եմ՝ դա արհեստածին հարցադրում է: Ես դիսկոմֆո՞րտ կզգամ, եթե այդ օրը գնամ ընտրություններին: Ոչ: Ավելի լավ է, որ այդ օրն են նշանակված ընտրությունները: Թող նրանք տեսնեն, որ ի պատասխան այդ վայրագությունների, մենք դրսևորում ենք քաղաքացիական պատասխանատվություն, հոյակապ ընտրություններ: Ի՞նչ է, մենք այդ օրը ոչ մի բան չե՞նք անելու, որևէ գործով չե՞նք զբաղվելու:Պաշտոնաթող եղած գործիչների՝ «աբիժնիկի» կեցվածքը ինձ համար անհասկանալի է»:
