Ուշագրավ մանրամասներ Հովիկ Աբրահամյանի վերջին հանդիպումներից
ՀՀԿ-ից հեռանալու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումը հասունացել է մի շարք ուշագրավ, միեւնույն ժամանակ թեժ հանդիումների արդյունքում: Մենք հունվարի 19-ին գրել էինք Հովիկ Աբրահամյանի Մոսկվա կատարած անսպասելի այցի մասին, տեղեկացել, որ գնացել է առաջիկա պլանների ճշգրտման հարցով, իր քաղաքական տեղի ու դերի հստակեցման խնդրով: Մենք ճշտել էինք նաեւ մոսկովյան շրջանակներում կայացած հանդիպումների փաստը ու պարզել, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, վերջինս նրան փոխանցել էր, որ թե Ծառուկյանը, թե Սեյրան Օհանյանը քաղաքական դաշտում հայտնվել են ռուսական դաբրոյի շնորհիվ: Աբրահամյանն էլ իր հերթին է հայտնել, որ չի ցանկանում մնալ ՀՀԿ-ում եւ ուզում է հեռանալ՝ ստանալով Մեդվեդեւի դրական պատասխանը: Նա ոգեշնչված վերադարձել է: Մեր տեղեկություններով, սակայն, մինչ Մոսկվա մեկնելը նա մի քանի լարված զրույց է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ վերջինի դաշինքում հայտնվելու հարցով: Մոսկվայից վերադառնալուց հետո կրկին հանդիպել է Ծառուկյանին եւ վերջնականապես մերժում ստացել, թե չի կարող տեղ գտնել նրա դաշինքում: Սակայն այդ ամենը չի կաշկանդել Հովիկ Աբրահամյանին իրագործելու իր՝ արդեն իսկ կայացրած որոշումը, որի մասին տեղյակ է պահել Մեդվեդեւին: Ամենավերջում նախկին վարչապետը հանդիպել է Սերժ Սարգսյանին ու անդրդվելի մնացել՝ գրելով կուսակցությունից դուրս գալու դիմում:
