Մենք շարունակում ենք անցկացնել բաց դռների քաղաքականություն
Թուրքիան բաց է մնում Սիրիայի փախստականների համար, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, թուրք-սիրիական սահմանից համաշխարհային հեռուստաալիքների ռեպորտաժների ֆոնի վրա, որտեղ ներկա պահին կուտակվել է ավելի քան 20 հազար սիրիացի փախստական, որոնց թույլ չեն տալիս մտնել Թուրքիա, հայտնում է TASS-ը: «Մենք շարունակում ենք անցկացնել բաց դռների քաղաքականություն բոլոր մարդկանց համար, ովքեր փախչում են սիրիական ռեժիմից և ռուսական ավիահարվածներից»,- ասել է նա չպատասխանելով եվրոպական լրագրողների այն հարցին, թե Թուրքիան երբ ներս կթողնի սահմանին գտնվողներին:
