Ամերիկահայությունը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ

Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները:Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը: «Մենք կշարունակենք աշխատանքները նորընտիր Կոնգրեսի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հետ, ինչպես նաև նորանշանակ պետքարտուղարի ու վարչակազմի հետ արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ՝ վստահ լինելու համար, որ մեր ձայնը լսելի է»,-ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին «Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նախընտրական շրջանում ամերիկահայ կազմակերպությունները չեն սատարել թեկնածուներից ոչ մեկին՝ կոչ անելով ամերիկահայությանը քվեարկել սեփական նախաձեռնությամբ: «Մենք չենք աջակցել նախագահի թեկնածուներից ոչ մեկին, քանի որ կարծում ենք, որ նրանցից ոչ մեկը չէր վաստակել մեր աջակցությունը : Սակայն անհատ շատ ամերիկահայեր ակտիվ էին ինչպես Թրամփի, այնպես էլ Քլինթոնի ճամբարում և մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ» ,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ամերիկահայ համայնքը բավականին լայն շրջանակ է: Մենք ունենք ամերիկահայ կազմակերպություններ և անհատներ, ովքեր սատարել են Թրամփին և այլ թեկնածուների: Այժմ պետք է բոլորը համախմբվեն՝ մեր ձայնը մայրաքաղաքում լսելի դարձնելու համար»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ամփոփելով հեռացող վարչակազմի գործունեությունն՝ ամերիկահայ կազմակերպությունները համակարծիք են, որ առկա է հիասթափություն հատկապես Հայոց ցեղասպանության հարցում: «Վերջին 8 տարիների գնահատականը հիմնվում է մի շարք գործընթացների վրա, որոնցից ոմանք նպաստել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: Սակայն հնարավոր չէ չանդրադառնալ Ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստմանը, որը նա դրժեց՝ իր հայտարարություններում փոխարինելով այն բառարանային այլընտրանքային բառերով»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Օբամայի վարչակազմը սկզբում աննախադեպ հուսադրող էր և խոստումնալից, սակայն նրա խոստումները Արցախի, Ցեղասպանության, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին մնացին չկատարված: Ավելի շատ խոսքեր էին, քան արդյունքներ» ,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունի ամերիկահայությունը նորընտիր նախագահ Թրամփից: «Թրամփի վարչակազմը տարբերվելու է նախորդից և հիմնովին փոխելու է ամերիկյան ավանդական քաղաքականությունը: Մենք հույս ունենք, որ այդ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան Ցեղասպանության ու Արցախի ճանաչման խնդիրներին»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք ցանկանում ենք, որ նոր վարչակազմն ու Կոնգրեսը պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անմեղ մարդկանց սպանությունների համար, և ակնկալում, որ վարչակազմը ակտիվորեն կներգրավվի զինադադարի խախտումները դադարեցնելու հարցում»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ինչպիսի՞ դիրքորոշումներ կորդեգրի Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմը Հայաստանին և Սփյուռքին հուզող խնդիրների վերաբերյալ, դեռևս վաղաժամ է ասել: Ամերիկահայ կազմակերպությունները կշարունակեն ջանքեր գործադրել՝ հայկական օրակարգը մայրաքաղաք Վաշինգտոնում առաջ տանելու ուղղությամբ և պատրաստ են աշխատել նոր վարչակազմի հետ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում Սպեցնազը մտավ տուն, հորս տարան. Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի (video) Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա Պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ իրանագետ Ալեն Սիմոնյա՛ն, փախչելու փոխարեն, արի, կանգնի որդեկորույս ծնողների առաջ․ Նաիրա Գևորգյան (ՀՃՇ) (video) Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. մանրամասներ․ Sputnik ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա Խայտառակ պատկերից հետո Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ» Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստանը». «Հրապարակ» «Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ». Տեր Վազգեն ՔՊ-ի վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ» Առաջիկա օրերի եղանակը Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» Ովքեր են կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am