«Ես հավատում եմ իմ երկրին»՝ նախագահ Օբամայի վերջին ասուլիսը

«Ես հավատում եմ իմ երկրին, հավատում եմ Ամերիկյան ժողովրդին, հավատում եմ, որ մարդկանց մեջ գերակայում է բարին»,- այս բառերով ավարտեց նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսը Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման:Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը: Իր ասուլիսին նախագահը որոշել էր անդրադառնալ ոչ թե ձեռքբերումներին, այլ խոսել ընթացիկ հարցերի շուրջ: Օբամայի նախագահության ձեռքբերումների թվում է վերջին ութ տարիների ընթացքում տնտեսական ճգնաժամից լիարժեք վերականգնված ամերիկյան տնտեսությունն ու այլընտրանքային էներգիայի ոլորտի հսկայական զարգացումը: Ընթացիկ հարցերի թվում՝ Դոնալդ Թրամփի նախագահությունը: Օբամայի խոսքով, ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը վկայում է ԱՄՆ-ի ժողովրդավարության ճկունության մասին, որը թույլ է տալիս մարդկանց դժգոհությունը օրինական ճանապարհով իրական փոփոխությունների վերածել. «Բազմաթիվ մարդիկ իրենց ձայնը տվել են ընտրյալ նախագահին, որովհետեւ իրենք իրենց մոռացված են զգացել: Նրանք անհանգստացած են, որ իրենց երեխաները նույն հնարավորությունները չեն ունենալու, որ իրենք են ունեցել: Չպետք է լինի Ամերիկա, որտեղ մարդկանց մի փոքր զանգված իրոք մեծահարուստ է, իսկ բոլոր մյուսները պայքարում են օրվա հացի համար»: Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների խնդրին, Բարաք Օբաման նշել է, որ իր ամբողջ նախագահության ընթացքում պաշտոնական Վաշինգտոնը փորձել է դրական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի իշխանությունների հետ, քանի որ դա բխում է ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի շահերից. «Նախագահ Պուտինի վերադառնալուց հետո սակայն ավելացան հակաամերիկյան հայտարարությունները եւ գլոբալ հարցերում սկսեց մոտեցում ցուցաբերվել, թե իբր Ամերիկայի ցանկացած գործողություններ Ռուսաստանին վնաս են հասցնում: Այդ վերադարձը թշնամական ոգուն, որը գոյություն ուներ սառը պատերազմի ընթացքում, հարաբերություններն ավելի բարդացրեց»: Բարաք Օբաման նշել է, որ հավատում է երիտասարդներին, որոնք առաջինը ոգեւորեց Օբամայի առաջարկած նոր, ազատ եւ անսահման հնարավորությունների աշխարհի գաղափարը, ուստի, այդ աշխարհի ապագան դեռ նոր է սկսում ձեւավորվել:

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել Արտակարգ դեպք՝ Կապանում Սպեցնազը մտավ տուն, հորս տարան. Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացու որդի (video) Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վեհափառի օրհնությամբ լույս են տեսել Սրբազան շարականագիրների ստեղծագործությունները՝ վրձնյալ պատկերով Իշխանության վախի ու ահաբեկման մեխանիզմները նպատակ ունեն մարդկանց հետ պահել քաղաքական ակտիվությունից Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա Պատերազմը չի ընթանում այն հnւնով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը․ իրանագետ Ալեն Սիմոնյա՛ն, փախչելու փոխարեն, արի, կանգնի որդեկորույս ծնողների առաջ․ Նաիրա Գևորգյան (ՀՃՇ) (video) Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. մանրամասներ․ Sputnik ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա Խայտառակ պատկերից հետո Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ» Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստանը». «Հրապարակ» «Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ». Տեր Վազգեն ՔՊ-ի վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ» Առաջիկա օրերի եղանակը Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» Ովքեր են կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am