Է´լ պաշտոնանկություն, է՛լ բռնաբարության փորձ. Կապանի ԲԿ տնօրենը գուցե դատի տա մարզպետին.armtimes.com

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենը: Լուրն անմիջապես էլ մեծ հնչեղություն ստացավ: Արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հայտարարեց, որ իր պաշտոնանկությունը Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի սուբյեկտիվ որոշման հետեւանքն է ու որ իրեն ոչ ոք այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու է միակողմանիորեն լուծվել աշխատանքային պայմանագիրը: «Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ ոմն Նունե Գեւորգյան ինձ ասել էր, որ մարզպետը պահանջում է աշխատանքից ազատման դիմում գրեմ: Ես պատասխանել էի` դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում: Եթե մարզպետը ինձ կանչի, մենք քննարկենք այդ խնդիրը, ու եթե լինեն հիմնավորված պատճառաբանություններ, ես դիմումը կներկայացնեմ: Ի պատասխան` տիկին Գեւորգյանը տեղեկացրել էր, որ մարզպետը չի ուզում ինձ հետ հանդիպել: Դրանից հետո մի ամբողջ օր որեւէ լուր չի եղել, եւ ընդամենը երեկ երեկոյան (հունվարի 17-ին-խմբ.), ինձ հրավիրել են մարզպետարան եւ ծանոթացրել մարզպետի կարգադրությանը, որ ես հունվարի 17-ից աշխատանքային պայմանագրի 3-րդ հոդվածի 6-րդ «դ» ենթակետով ազատվել եմ աշխատանքից»,- մանրամասնեց Սմբատ Օրբելյանը: Աշխատանքային պայմանագրի մեջբերված հոդվածն, ըստ նրա, վերաբերում է այդ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու հնարավորությանը, ինչից էլ մարզպետը, փաստորեն, օգտվել է: Կապանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը դիմել է իրավաբաններին, ու եթե նրանք գտնեն, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում, ապա չի բացառվում, որ գործը հասնի դատարան: «Ես ուզում եմ ապրել իրավական պետության մեջ: Եվ եթե դա իսկապես իրավունքի ոտնահարում է, ինչ խնդիր կա, խնդիրը պիտի բարձրաձայնել ու փորձել լուծել նաեւ այս ճանապարհով: Մենք դրանով մեր երկիրն ավելի իրավական կդարձնենք»,- նկատեց Սմբատ Օրբելյանը: Հարցին, թե իր պաշտոնանկությունը կարո՞ղ է կապված լինել Կապանի բժշկական կենտրոնում նախորդ տարեվերջին գրանցված ողբերգական դեպքի հետ, երբ մահացան ծննդկանն ու նրա երեխան, Օրբելյանը պատասխանեց, որ դա կարող է առիթ ու պատրվակ լինել, բայց ոչ պատճառ. «Դա պատճառ լինել չի կարող, որովհետեւ այնպես չէ, որ միայն Կապանի բժշկական կենտրոնում են այդպիսի դեպքեր գրանցվել, ես արդեն 35 տարվա բժիշկ եմ, չեմ հիշում այդպիսի բան, որ հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում, հանձնաժողովն էլ որոշում չկայացրած, այդ առումով որեւէ բժշկի դեռ որեւէ խոսք չասած, բժշկական կենտրոնի տնօրենն ազատվի աշխատանքից: Այսօր Երեւանում էլ, մարզերում էլ բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, ցավոք սրտի կյանքը եւ մահն իրար հետ ձեռք ձեռքի են»: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշումը դժգոհություն է առաջացրել Կապանի բուժկենտրոնի աշխատակիցների շրջանում, եւ նրանք գնացել են մարզպետարան` Հակոբյանի հետ հանդիպելու: Երեկ նաեւ ստորագրահավաք են իրականացրել ու բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին: «Այսօր իմ կոլեկտիվը փորձեց ընդվզել, որովհետեւ մարդկանց հետ աշխատել ենք երկար տարիներ` ձեռք ձեռքի տված, գիշեր-ցերեկ, բայց մարզպետը բժիշկների հետ խոսում է շանտաժի լեզվով: Երբ որ փաստարկներն ավարտվում են, նա ասում է` ես ձեզ բոլորիդ կազատեմ աշխատանքից, Երեւանից բժիշկներ կբերեմ ու կաշխատեն: Դա հարցի լուծո՞ւմ է: 37 թվին էլ մարդկանց չէին ազատում, գնդակահարում էին»,- երեկ մեր զրույցում զուգահեռ անցկացրեց Օրբելյանը: Մարզպետն, ըստ նրա, կոլեկտիվին է ներկայացրել Կապանի բժշկական կենտրոնի նոր տնօրենին` պաշտոնակատարի կարգավիճակով: Վերջինս, Օրբելյանի փոխանցմամբ, Կապանի բժշկական քոլեջի արդեն նախկին տնօրեն ու Հայաստանի հանրապետական կուսակցության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Սարգսյանն է: Թերեւս չպետք է կասկածել, որ հենց նա էլ կհաղթի թափուր պաշտոնի առաջիկա մրցույթում: Ի դեպ, Սմբատ Օրբելյանը նույնպես հանրապետական է, ասում է` ուղնուծուծով: Նկատենք, որ Սյունիքի մարզում բժշկական կենտրոնների տնօրենների պաշտոնանկության շարք է սկսվել: Կարծես թե, այժմ էլ իր հերթին է սպասում Գորիսի բժշկական կենտրոնի ղեկավարը: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ աշխատանքից ազատվել են Քաջարանի եւ Սիսիանի բժշկական կենտրոնների տնօրենները: Առաջինի դեպքում նշվում էր, որ դա եղել է սեփական դիմումի համաձայն, մյուս դեպքում վկայակոչվում էր կենսաթոշակի տարիքը: Սմբատ Օրբելյանը հրաժարվեց դիմում գրել եւ խնդիրը դուրս եկավ քաղաքի ու մարզի սահմաններից: Կատարվածին պաշտոնական հաղորդագրությամբ երեկ անդրադարձել է Սյունիքի մարզպետարանը` մասնավորապես նշելով, որ Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Նշվում է նաեւ, որ Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը լուծարվել է՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ: Հ.Գ. Երեկ ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Կապանի բժշկական կենտրոնում նախորդ օրը բռնաբարության փորձ է տեղի ունեցել. անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: ՀՀ քննչական կոմիտեից  պատասխանել են, որ քրական գործ չի հարուցվել, առայժմ նյութերն են ուսումնասիրվում: ԲԿ-ի նախկին տնօրեն Օրբելյանն էլ, անդրադառնալով միջադեպին, ասել է. «Ես չեմ հավատում էդ բանին, էդ ինչ-որ գրում են՝ չեմ հավատում: Ես միանշանակ վստահ եմ, որ դա էլ հիվանդանոցի շուրջ ստեղծված այս աժիոտաժային իրավիճակին ենթակա դրսեւորում է»: Կայքի հետ զրույցում նա պատմել է, որ իրեն փոխանցված տեղեկությունների համաձայն, աղջիկն ինքնասպանության նպատակով դեղ է ընդունել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել հիստերիայի նոպայով: Նա ցանկացել է վերջ տալ կյանքին, քանի որ բռնաբարվել է: Ու հիմա ստացվում է, որ նրան փորձել է բռնաբարել նաեւ բժիշկը: «Սա հավատալո՞ւ բան է»,- տարակուսել է աշխատանքից ազատված տնօրենը:

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն․ Աշոտ Մինասյան Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան Մադրիդը պատրաստվում է պաշտոնապես պահանջել վերանայել ԵՄ-ի և Իսրայելի միջև գործող գործընկերության համաձայնագիրը Իշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am