Ոստիկանության Արարատի բաժնում պարզվել է՝ հունվարի 18-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 02:00-ի սահմաններում Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 34-ամյա Ռաֆիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 31 AA 321 համարանիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 53-րդ կիլոմետրում բախվել է Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ, 27-ամյա Վահան Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 QR 153 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդներից Ռ. Գրիգորյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ջրվեժի 2-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Աբգար Ալեքսանյանը, Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 4-ամյա Էդիկ Գրիգորյանը, վարոդ Վ. Մանուկյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 52-ամյա Գոհար Մխիթարյանը, և 4-ամյա Ռազմիկ Նիլկոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Սարգսյանի կողմից հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը