Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝ ով է լինելու ցուցակի առաջին համարում, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝հավելելով,որ չի քննարկվել նաև , թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը:
«Այդ հարցերին նիստի ընթացքում չենք անդրադարձել: Մենք դա կքննարկենք կուսակցության խորհրդի նիստում»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են հիմնականում առաջիկա ընտրություններում մասնակցության ձևաչափի հետ կապված հարցեր. «Քննարկել ենք ներկուսակցական, ներքաղաքական, քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր, ընտրությունների հետ կապված ծրագրի, ռազմավարության, մարտավարության, մեր թեկնածուների հետ կապված խնդիրներն ենք քննարկել »։
ԳՄ ներկայացուցիչները կուսակցության ղեկավարին ներկայացրել են իրենց դիտարկումները ընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցության մարտավարության հետ կապված: Անդրադարձ է եղել խորհրդի ապագա նիստին, քննարկվել է խորհրդի թեկնածուների հարցը,ասաց նա:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը