ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիրքերում և առհասարակ անվտանգության թեմաներով ամեն մեկը չէ, որ պիտի իր կարծիքը հանրայնացնի: ...Մեր մոտ մարդիկ մի քանի անգամ որ դիրք են գնում, գիտեն դառել են անվտանգության մասնագետ ու կարող են բոլորին քննադատել, իսկ պետական ատյաններին քննադատելը «սուրբ» գործ է»:
Հիշեցնենք,որ դա արձագանքն էր կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառմանը,որը մեծ իրարանցում է առաջացրել: Կինոռեժիսորը, որ վերջին շրջանում ԼՂՀ մարտական դիրքերում նկարահանումներ է իրականացնում, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, մտածում եմ Նալբանդյանի անունով ֆեյք էջ բացեմ, որ գոնե ֆեյսբուքյան ստատուսով էդ մասին մի բան գրեմ իր անունից, թե չէ էդ թլփաթվածները իրենց սատկած էշին նույնիսկ մեզ են վերագրում, աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտությունը էդ նույն սատկած էշի ականջում քնած է...»:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը. Ֆեյսբուքում կինոռեժիսորին արձագանքել էր.«Պարբերաբար պետք է հիշեցնել, որ արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններով հանդես գալու պարագայում պետք չէ հիմնական շեշտադրումը դնել ինքնահաստատվելու բարդույթի եւ տենչանքի վրա՝ դրանով ընդգծելով առհասարակ տվյալ ոլորտում տարրական գիտելիքի բացակայությունը: Իսկ ՇԱՐՔԱՅԻՆ միջակություններին, այդ թվում՝ ձախողված կինոռեժիսորներին, ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ ավելի լավ է լռել եւ հիմարի տպավորություն թողնել, քան խոսել եւ ապացուցել դա: Լուրջ թեմաներից խոսելու համար տարրական մասնագիտական գիտելիքներ են պետք։ Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում:
Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել Հայաստանի դիվանագիտության մասին ու իր ֆիզիոլոգիային բնորոշ որակումներ տալ իմ գործընկերներին»,- գրել էր Բալայանը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը