Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը հանդես է եկել հայտարարությամբ.
Ամուսնուս սպանությունից անցել է ուղիղ 10 տարի, որոնք բավական ծանր տարիներ են եղել իր համար, և այդ ընթացքում արտասվելուց բացի, համբերատար սովորել է, թե ինչպես կարելի է պայքարել զայրույթի ու ատելության դեմ,հայտարարել է Ռաքել Դինքը:
Նա թվարկել է վերջին 10 տարիներին Թուրքիայում գրանցված բազմաթիվ դեպքեր, որոնց թվում նշել է նաև հայ զինծառայող Սևաք Բալըքչըի ու քուրդ փաստաբան Թահիր Էլչիի սպանությունները, Մալաթիայի կոտորածը, Ուլուդերեի սպանդը, երկրի հարավ-արևելքում քրդերի դեմ վերսկսված ռազմական գործողությունները, Մերձավոր Արևելքում պատերազմների սկսումը, 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը և այլն։
Ռաքել Դինքը հայտարարել է, որ Թուրքիան վերածվել է արյան լճակի, և ոմանք ցանկացել են լողանալ մարդու արյան մեջ. «Երկիրը մղձավանջի մեջ է։ Մարդիկ սկսել են վախենալ, շնչահեղձ լինել։ Մարդկանց արժանապատվությունը ոտնակոխ են անում, արհամարհում։
Կարծես թե մայրերն իրենց ցավակներին ծնել են հողին հանձնելու համար։ մեն օր և ամեն գիշեր ոճիրներ են գործում, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ահաբեկչությունից դարձյալ տուժում է ժողովուրդը։
Նախապես ասել ենք, դարձյալ պիտի ասենք, որ ոճրագործը հայտնի է։ Այս ոճիրի իրագործողն, ըստ երևույթին, իր բոլոր աստիճաններով պետությունն է։ Իսկ, եթե պետությունը չէ, ապա պետությունը հանցավոր է իր միջի կարևոր խաղաքարերը արտամղելով։
Սուրբը պետությունը չէ, մարդն է սուրբ։ Կյանքն է սուրբ։ 10 տարի շարունակ պետությունը կանարգի այս երկրի սրբությունները, ճիշտ ինչպես արել է հարյուր տարի առաջԱյս դատավարությունը Թուրքիայի ժողովրդավարացման բանալիներից մեկն է»։
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը