Արդեն տեղեկացրել էինք,որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ տեղեկացնելով ԲՀԿ վերադառնալու եւ պաշտոնից ազատվելու իր որոշման մասին: Դրանից առաջ էլ նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել անելիքների մասին ու որոշվել է, որ Զաքարյանը կղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը: Տեղեկացրել էինք,որ այսօրվանից Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ եւ հավանաբար էլ չի վերադառնա:
Եվ իրականում այսօրվանից նա վերահսկիչ պալատում աշխատանքի չի ներկայացել ,փոխարենը վաղ առավոտից եղել է «կանյաչնիում» և սկսել նախընտրական շտաբում իր աշխատանքները:
«Այո ,վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի կողմից գլխավորվող դաշինքի շտաբի պետի աշխատանքները:Նա ՎՊ նախագահի պարտականություններից ազատված է, քանի որ արձակուրդ է վերցրել»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Զաքարյանն այսօր արդեն մասնակցել է շտաբի աշխատանքներին: Շտաբի այսօրվա նիստի ընթացքում, ըստ դաշինքի առաջնորդի մամլո խոսնակի՝ քննարկվել են ապրիլի 2-ի ընտրություններին վերաբերող ընթացիկ հարցեր, իրականացվել են հանդիպումներ:
Վաղը Իշխան Զաքարյանը կհանդիպի ԲՀԿ Երևանի և մարզային տարածքային կառույցների պատասխանատուների հետ:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը