Մխիթարյանը հեռացել է հյուրանոցից
The Mirror պարբերականը գրում է,որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տուն է գտել Մանչեստերում և հեռացել է շքեղ «Լոուրի» հյուրանոցից, որտեղ ապրում էր «մանկունյանցիների» հետ 2016 թվականի ամռանը պայմանագիր կնքելուց հետո: Այդ հյուրանոցում դեռ շարունակում է ապրել «Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:Պաշտպան Էրիկ Բային, կիսապաշտպան Պոլ Պոգբան եւ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որոնք նույնպես իրենց համար արդեն տուն են գտել:
