«Կարմիր բերետներ» կազմակերպությունը հայտարարություն է տարածել գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդման, եւ հանուն մեր երկրի քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովման՝ մեզ քաղաքական ու տնտեսական կյանքի առաջընթաց է պետք։ Դա է հանրության ճնշող մեծամասնության պահանջը։ Շատ լավ հասկանալով, որ այդ պահանջն իրականացնելու պատմական պահը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են՝ «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը կոչ է անում հասարակական ու քաղաքական ուժերին գնալ լայն համախմբման և հասնել դրական փոփոխությունների։
Մենք ողջունում ենք և միանում «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության և Հայաստանի դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքին և հույս հայտնում, որ դաշինքն այդ կընդլայնվի՝ ստանձնելով փոփոխությունների դրոշակակրի դերը։ Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններն իրենց մեջ խորհուրդ են պարունակում։
Մեր զինվորների ու սպաների թափված արյունը պարտավորեցնում է բոլորիս։ Քառօրյա մարտերից մեկ տարի անց մենք ներքին կյանքում հաղթանակ պետք է տանենք և տեր կանգնենք մեր անկախությանը։ «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհուրդ»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահն է Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը :
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը