Ընդհատվել է շուրջ երեքուկես ժամ տևած «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում նիստը կշարունակվի:
Արդեն տեղեկացրել ենք,որ այսօր կեսօրից հետո մեկնարկել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը:Մասնակցում էին կուսակցության ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը մնացել է իր տեսակետին եւ ընտրություններին միայնակ գնալու կողմնակից է:«Ես անձամբ կողմ եմ, որ մենք գնանք մեր ցուցակով, առանձին»,-ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ կուսակցությունում ինքը համակիրներ ունի:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում «Ժառանգությունն» առհասարակ չմասնակցի ընտրություններին, Փոստանջյանն ասաց, որ դա չի բացառվում:
Միաժամանակ վերջինս նշեց, որ ինքը դուրս չի գա կուսակցությունից, եթե մեծամասնության քվեարկությամբ որոշվի ընտրություններին Սեյրան Օհանյան- Վարդան Օսկանյան դաշինքով մասնակցել:
Հարցին, հնարավոր է տարաձայնությունների ընթացքում լքի կուսակցությունը, նշեց՝ ոչ։
Կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ վարչության անդամները երեք-չորս անգամ հանդես են եկել ելույթներով, փորձել մեկը մյուսին համոզել: Սակայն նիստը ընդհատվել է, և որոշում այդպես էլ չի կայացվել:
Սոնա Դավթյան
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը