Մոուրինյոն՝ Դորտմունդի «Բորուսիայի» խաղին
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն ներկա է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Բեռլինի «Հերտայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում, գրում է Bild-ը:
Պորտուգալացի մասնագետը Բեռլինում ընթացող հանդիպմանը հետեւում է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հետ, որը նրան հրավիրել է հանդիպմանը:

