Դավաճանական գործարք` ռուսների խայտառակ անտարբերությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Այս մասին նա երեկ ասել է մամլո ասուլիսում․ «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածք այցելելը քրեականացնելուն: Մենք դեմ ենք, որպեսզի արտահանձնեն ՌԴ քաղաքացուն»: Հիշեցնենք, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն, ձերբակալվել է դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով: Ադրբեջանը Լապշինին մեղադրում է Ադրբեջանի «պետական սահմանն անօրինական կերպով հատելու» (Լեռնային Ղարաբաղ այցելելու) մեջ և պահանջում Բելառուսից նրան արտահանձնել: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենք Բելառուսի հետ մեկ միութենական պետության մեջ են, ինչը ենթադրում է «միասնական վիզային և միգրացիոն տարածություն, ինչպես նաև ցանկալի և անցանկալի անձանց միասնական ցուցակներ, արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»: Լավրովը նաև հայտնել է, որ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են եղել Լապշինի հետ, բլոգերի հետ հանդիպել են նաև իսրայելցի դիվանագետները: «Մենք աշխատում ենք՝ իսրայելցիների հետ ամուր կապ պահելով»,- ասել է Լավրովը՝ վստահեցնելով, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը հարթելու համար: Պաշտոնական Բաքուն պատասխանել է Լավրովի հայտարարությանը: Անդրադառնալով Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Լավրովի մեկնաբանությանը՝ Մամեդյարովը նշել է, որ այդ հարցը քննարկվում է «բացառապես իրավական հարթության մեջ»: «Ռուսաստանի նկատմամբ նման գործողություններ կատարած և անօրինական կերպով նրա պետական սահմանը հատած անձի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինները նույնպիսի քայլեր կձեռնարկեին»: Ղարաբաղ այցելած, Ղարաբաղի ժողովրդի ու Արցախի մասին դրական լույսի ներքո նյութեր գրող, Ալիևին քննադատող Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Բելառուսի արարքն, իհարկե, անսպասելի չէ: Լուկաշենկոն Ալիևից շքանշաններ էր ստացավ` այդ ձերբակալությունից օրեր առաջ: Բայց ի՞նչ մտածել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մասին, որի քաղաքացին է Լապշինը: Ինչպե՞ս կվարվեր Ռուսաստանը, եթե մի երրորդ երկիր Ռուսաստանի քաղաքացուն, օրինակ` ԱՄՆ-ի պահանջով ձերբակալեր, ապա` պահանջներ արտահանձնել ԱՄՆ... Կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվեր. Ռուսաստանի մամուլը օր ու գիշեր կլծվեր ԱՄՆ-ին ու այդ երրորդ երկրին անարգանքի սյունին գամելու գործընթացին` 24-ժամյա ռեժիմով թույլ թափելով: Բայց այլ է իրավիճակը, երբ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Իլհամ Ալիևն է «գործի մեջ»: Ադրբեջանի դատախազությունն արդեն շաբաթներ առաջ է պաշտոնապես արտահանձնման պահանջ ներկայացրել: «Մինսկում, սակայն, ուզում են, որ Լապշինը կամավոր ստորագրի այդ փաստաթղթի տակ, ինչը նրան հետագայում կզրկի որոշումը բողոքարկելու իրավունքից», - իսրայելական «Հաարեց»-ին պատմել է բլոգերի կինը՝ Եկատերինա Կոպիլովան: «Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները իսրայելցի դիվանագետներին ասել են, թե պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել արտահանձնման պահանջից, և հիմա Երուսաղեմում մտավախություն ունեն, որ բլոգերը կարող է Ադրբեջան տեղափոխվել արդեն առաջիկա օրերին», - գրում է իսրայելական պարբերականը: Առայժմ արդյունք չեն տալիս նաև միջազգային կազմակերպությունների ջանքերը: Օրեր առաջ, մասնավորապես, Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Բելառուսի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել բլոգերին, ընդգծելով, որ «Լապշինը չպետք է կալանավորվի իր կարծիքն արտահայտելու կամ վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»: Հեղինակավոր կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար 180 լրագրողի է ներառել իր «սև ցուցակում»: Ավելի վաղ իսրայելցի դիվանագետները նշել էին, որ Բաքուն փորձում է Լապշինի ազատազրկումը նախադեպ դարձնել՝ մյուսներին ճնշելու համար: Իսկ ո՞ւր մնաց մամուլի ազատությունը, լրագրողական գործունեության ազատությունը… Մոսկվան ոչինչ չունի՞ ասելու: Թե՞ իսկապես համարում են, որ Լապշինն ապօրինի «Ադրբեջանի տարածք» է ներխուժել... Կամ ի՞նչ է նշանակում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Իսկ ի՞նչ քայլեր են իրականացվում, կամ` իրականացվո՞ւմ են արդյոք... Լապշինի նկատմամբ իրականացվում է դավաճանական գործարք` Ռուսաստանի մասնակցությամբ, այլապես Մոսկվան վաղուց արդեն Բելառուսի իրավապահների հետ լուծած կլիներ Լապշինի հարցը և կհասներ նրան, որպեսզի նա վերադառնար Ռուսաստան: Բայց սա չի արվում` հերթական անգամ ապացուցելով ռուս-ադրբեջանական ամուր ու ջերմ հարաբերությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am