Ինչպես հայտնի է` անցած տարեվերջին և այս տարեսկզբին հակառակորդը կրկին ակտիվացել էր: Այս անգամ նա հրադադարի ռեժիմը առավել ակտիվորեն խախտում էր հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք` հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ավելի քան 10 կորուստ: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: Իսկ հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունեցել է երեք զոհ` մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: ArmLur.am-ը Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարներից փորձեց պարզել` ինչպիսին է եղել իրադրությունը վերջին օրերին: Ի պատասխան մեր հարցի` Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ սահմանին հունվարի 8-ն են կրակոցներ հնչել: Համայնքապետի փոխանցմամբ` կրակոցներ են արձակվել անգամ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են գյուղի տների տանիքները: Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ զոհվածներ և տուժածներ, բարեբախտաբար, չկան: Խոսեցինք նաև Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանի հետ, ով հայտնեց, որ կրակոցներն այստեղ սովորական երևույթ են դարձել. «Հնչում են ամեն օր»,- կարճ պատասխանեց մեր զրուցակիցը: Հարցին` ինչ վնասներ են կրել գյուղացիները, Մարգարյանը պատասխանեց. « Վերջին անգամ հակառակորդը երեկ է ակտիվ եղել: Բարեբախտաբար տուժածներ չկան»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը