Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով «Ազատ Դեմոկրատների» և «Ելքի» ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումներին,հայտարարեց.«Չէի ցանկանա նախքան վերջնական որոշում կայացնելը, կուսակցությունների հետ իմ հանդիպում-քննարկումների մասին գրվեր ԶԼՄ-ներում:Ես և «Ժառանգությունից» դուրս եկած Անահիտ Բախշյանը ստացել ենք «Ազատ Դեմոկրատներից» հրավեր, բայց առայժմ որոշում չենք կայացրել:Այնպես չէ, որ ես լուրջ մտածելու և ծանրութեթև անելու բան չունեմ: Թե ես, թե տիկին Բախշյանը դեռևս դիտարկոււմ ենք առաջարկը»,-ասաց Սաֆարյանը: Հարցին, թե ինչ կարող է առաջարկել «Ազատ Դեմոկրատները», որ չի կարող տալ «Ժառանգությունը», քաղաքագետը պատասխանեց.
«Խաչատուր Քոքոբելյանն ունի որոշում միայնակ՝ իր կուսակցությունով և անգամ ոչ կուսակցական հանրային դեմքերի հետ դաշինքով մասնակցություն ունենալ ընտրություններին, մինչդեռ վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ «Ժառանգությունում», առվելապես հակված են դաշինքով հանդես գալու: «Ժառանգության» այն վեճը, որ դուք տեսնում եք հիմա, գոյություն է ունեցել դեռևս 2013-ին: Այն ժամանակ էլ կուսակցության մի թևը, որը մեծամասնություն էր կազմում, կարծում էր, որ հանուն իշխանափոխության կարելի է դաշինքի մտնել ցանկացած ուժի հետ կամ գնալ ցանկացած եղանակի: Գաղտնիք չէ, որ հենց այդ շրջանում ես և Անահիտ Բախշյանը եղել ենք այդ մոտեցմանը դեմ: Դա քառյակի ֆորմատն էր: Գրեթե չորս տարի է անցել, բայց «Ժառանգությունում» նույն վիճակն է: Ես չեմ կարող ինձ տեսնել ոչ գաղափարախոսական դաշինքում: Իշխանափոխությունը գաղափար չէ, նպատակ է, և զուտ մեկ նպատակի շուրջ իշխանափոխություն ակնկալել, երբ անհայտ են այդ գործընթացի հաջողության շանսերը, երբ գիտես, որ դաշինքները անկայուն են լինում, չես կարող լինել այդ դաշտում: Չեմ հավատում, որ այդ դաշինքները, որոնք դիտարկում է «Ժառանգությունը», իշխանափոխություն են անելու, անգամ այդ դաշինքների առանցքային դեմքերը չեն խոսում այդ մասին»,-ասաց Սաֆարյանը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը