Վալիդ Մուալլեմը համամիտ է Սերգեյ Լավրովի հետ
Սիրիայում հրադադարի «հասնելն անհնար է, առանց Թուրքիայի եւ Հորդանանի հետ սահմանների փակման»: Այդ մասին հայտնել է ՍԱՀ-ի փոխվարչապետ եւ արտգործնախարար Վալիդ Մուալլեմը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ «ամբողջությամբ կիսում է իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի տեսակետը այն պայմանների վերաբերյալ, որոնցում Սիրիայում հնարավոր կլինի դադարեցնել կրակը»: Սակայն նրա խոսքով, «ոչինչ չի կարելի բացառել, այդ թվում նաեւ` խենթ որոշումները»
